Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում << Վեոլիա ջուր>> ընկերության ներկայացուցիչների հետ

Հանդիպում << Վեոլիա ջուր>> ընկերության ներկայացուցիչների հետ 17.07.2018

 Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր ընդունել է <<Վեոլիա ջուր>> ընկերության գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանին, <<Արևելք>> տարածաշրջանային տնօրեն Կարապետ Օհանյանին, տնօրենի տեղակալ Գաբրիել Մելիքսեթյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզի համայնքներում ընկերության կողմից մատուցվող ծառայությունների որակի հետ կապված հարցեր,երկուստեք արվել են խնդիրների լուծման առաջարկներ: Մարզպետ Գարիկ Սարգսյանը ներկայացրել է հատկապես վերջերս մարզի բնակիչների շրջանում լայն...

Աշխատանքային այցով Արարատի մարզում էր Առողջապահության նախարարը

Աշխատանքային այցով Արարատի մարզում էր Առողջապահության նախարարը 16.07.2018

Հուլիսի 14-ին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ու ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շրջայց են կատարել Արարատի մարզի բժշկական հաստատություններում: Մարզի ղեկավարն ու նախարարն առաջինը կանգ են առել Մասիսի բժշկական կենտրոնում, եղել Ինֆեկցիոն բաժանմունքում, առաջին օգնության, ռենտգեն սենյակներում, տեղեկացել, թե մայրաքաղաքին մոտ կանգնած բնակավայրի բնակիչներ քանի տոկոսն է օգտվում կենտրոնի ծառայությունից և քանի տոկոսը հարկ եղած դեպքում դիմում երևանյան հաստատություններին: Ամիսներ առաջ...

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ներկա է եղել <<Հաց ու կաց>> փառատոնի բացմանը

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ներկա է եղել <<Հաց ու կաց>> փառատոնի բացմանը 16.07.2018

Հուլիսի 14-ին  Գարիկ Սարգսյանը ներկա է եղել Ուրցաձոր համայնքում մեկնարկած《Հաց ու կաց》 փառատոնին։ Արարատի մարզի միակ խոշորացված համայնքում՝ Ուրցաձորում կազմակերպված փառատոնի նպատակը գյուղական զբոսաշրջության, համայնքի տնտեսական զարգացումն է, ինչպես նաև գյուղական համայնքներում բնակվողների համար եկամտի լրացուցիչ աղբյուրի ստեղծումը։ Եվրոպական միության ֆինանսավորմամբ անցկացվող երկօրյա էկոփառատոնի մասնակիցները գիշերել են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում՝ սարերում՝ վրանների տակ: 

Աշխատանքային խորհրդակցություն 16.07.2018

Հուլիսի 16-ին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մոտ կայացել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են խմելու և ոռոգման ջրի համակարգերում հատկապես տարվա այս եղանակին առաջացող խոչընդոտները վերացնելուն վերաբերող հարցեր: Մարզի ղեկավարը տեղեկացրել է, որ վաղն աշխատանքային այցով Արարատի մարզում է լինելու ՋՏՊԿ նախագահը, տեղում ծանոթանալու է համակարգում առկա խնդիրներին, ինչպես նաև հետևելու ՋՕԸ-երի կողմից ջրառներում իրականացվող աշխատանքներին: Գարիկ Սարգսյանը...

Տեղեկացում 13.07.2018

Հուլիսի 17ին ,  ժամը 12:00-ին, Վերին Դվինի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: ******* Հուլիսի 20-ին ,  ժամը 16:00-ին,  Սիսի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը:  ******* Հուլիսի 25-ին, ժամը 11-ին Դիմիտրովի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը:

Արարատի մարզպետն աշխատանքային այցով եղել է մարզի մի շարք համայնքներում

Արարատի մարզպետն աշխատանքային այցով եղել է մարզի մի շարք համայնքներում 12.07.2018

Հուլիսի 11-ին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այցելել է Զանգակատուն, Վարդաշատ, Ուրցալանջ, Լանջառ, Լուսաշող, Ուրցաձոր և Դաշտաքար համայնքներ: Այցի նպատակը համայնքներում առկա խնդիրներին տեղում ծանոթանալն էր, բնակիչների ու համայնքների ղեկավարների հետ հանդիպումը, բաց քննարկումներ ծավալելու միջոցով խնդրահարույց հարցերի լուծման ուղիներն ուրվագծելը: Արարատի մարզպետի առաջին կանգառը եղել է Զանգակատուն համայնքը: Այստեղ կենսական նշանակություն ունի սահմանամերձ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:45:12