Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղեկացում 06.08.2018

Օգոստոսի 14-ին , ժամը 11:00-ին, Գետափնյայի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը:   *** Օգոստոսի 10-ին , ժամը 16:00-ին, Բերդիկի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը:

Արարատի մարզի Նոր ուղի համայնքում կառուցվում է օրվա կարգավորիչ ջրամբար

Արարատի մարզի Նոր ուղի համայնքում կառուցվում է օրվա կարգավորիչ ջրամբար 03.08.2018

 Այսօր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը <<Վեոլիա ջուր>> ՓԲԸ-ի գլխավոր գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանի հետ այցելել է ընկերության կողմից Նոր Ուղի համայնքում կառուցվող ջրամբարի շինարարական հրապարակ և տեղում ծանոթացել ընթացող աշխատանքներին: Արարատի մարզի Փոքր Վեդի և Լուսառատ համայնքները խմելու ջուր են ստանում 2 օրը մեկ անգամ, Նոր Կյանքը` օրական 5 ժամ տևողությամբ, քանի որ համայնքների ջրամատակարարման աղբյուր հանդիսացող, Նոր Ուղի համայնքում գտնվող օրվա կարգավորիչ ջրամբարը...

Արարատի մարզպետն աշխատանքային այցով եղել է Նոր Ուղի և Գինեվետ համայնքներում

Արարատի մարզպետն աշխատանքային այցով եղել է Նոր Ուղի և Գինեվետ համայնքներում 03.08.2018

 Օգոստոսի 3-ին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այցելել է Նոր ուղի և Գինեվետ համայնքներ: Այցի նպատակն էր համայնքներում առկա խնդիրներին տեղում ծանոթանալը, համայնքի ղեկավար կազմի ու բնակիչների հետ հանդիպումը, բաց քննարկումների միջոցով խնդրահարույց հարցերի լուծման ուղիներ փնտրելը: Այցի ընթացքում համայնքների ղեկավարները մարզպետին են ներկայացրել իրենց համայնքներում կյանքի կոչված, ընթացիկ և իրականացվելիք ծրագրերը, առօրյա աշխատանքների կազմակերպմանը խոչընդոտող հարցերն ու դրանցից բխող...

Տեղեկացում 03.08.2018

Օգոստոսի 7-ին , ժամը 16:10-ին, Նիզամիի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը:  *** Օգոստոսի 11-ին , ժամը 15:00-ին, Եղեգնավանի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը:

Նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ

Նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ 01.08.2018

 ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր երկշաբաթյա պարբերականությամբ հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։ Խորհրդակցության օրակարգային հարցերի շրջանակներում քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման դինամիկայի աշխուժացման, ՀՀ օրենսդրութամբ սահմանված կարգով վարչական գործիքակազմի կիրառմամբ հանրապետության բոլոր բնակավայրերում ուժեղացված ռեժիմով աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների...

Մարմարաշենի ամառային ճամբարը կրկին իր դռներն է բացել

Մարմարաշենի ամառային ճամբարը կրկին իր դռներն է բացել 31.07.2018

 Հուլիսի երեսունին Մարմարաշենի Ս. Գևորգ եկեղեցու բակում մեկնարկել է ամառային հերթական ճամբարը։ Եկեղեցու երիտասարդաց միության կողմից կազմակերպվող ճամբարն  արդեն վեցերորդ տարին անընդմեջ իր դռներն է բացում Մարմարաշենի ու հարակից համայնքների երեխաների համար։ 7 օրերի ընթացքում, ըստ տարիքային խմբերի, ճամբարի մասնակիցները հաղորդակից կլինեն Աստվածաշնչին,կմասնակցեն ինտելեկտուալ խաղերի, կնկարեն, կսովորեն հայրենասիրական երգեր ու ազգագրական պարեր։ Ամառային ճամբարը կեզրափակվի կիրակի օրը, և...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-06 17:07:58