Նորություններ

Հանդիպում Արտաշատի ավագանու հետ 27.06.2018
Հունիսի 27-ին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հանդիպել է Արտաշատ համայնքի ավագանու անդամներին: Ավագանու 15 անդամների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին շրջանում ավագանու նիստերի կայացմանը խոչընդոտող հարցերը: Արարատի մարզպետը մեկ առ մեկ լսել է ավագանու յուրաքանչյուր անդամի և նրանց կողմից ներկայացված պատճառաբանությունները, ապա ներկայացրել իր տեսակետը: Ըստ մարզի ղեկավարի` ավագանու այլակարծիք լինելու պատճառով չպետք է ընդհատվի քաղաքի բնականոն աշխատանքն ու խաթարվի ծրագրերի...
Տեղեկացում 27.06.2018
Հունիսի 28-ին ՝ ժամը 12:00-ին, ՀՀ Արարատի մարզի Նորաբացի համայնքապետարանի շենքում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: Հունիսի 28-ին ՝ ժամը 10:00-ին, ՀՀ Արարատի մարզի Սիփանիկի համայնքապետարանի շենքում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Հունիսի 29-ին ՝ ժամը 15:00-ին, ՀՀ Արարատի մարզի Նոր Խարբերդի համայնքապետարանի շենքում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Հուլիսի 2-ին ՝ ժամը 15:00-ին, ՀՀ Արարատի մարզի Հայանիստի...
Արարատի մարզի Լուսաշող համայնքի ղեկավարը հրաժարական է տվել 26.06.2018
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Լուսաշող համայնքի ղեկավար Հարություն Հարությունյանը համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում է ներկայացրել։

Արարատի մարզպետը հանդիպել է հողագործների հետ 26.06.2018
Արարատի մարզում այս պահին գյուղատնտեսական աշխատանքների եռուն շրջան է : Հողի մշակման բնականոն աշխատանքները, սակայն, երբեմն խոչընդոտվում են ոռոգման համակարգում ի հայտ եկող խնդիրներով: Այսօր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ընդունել է Նարեկ համայնքի մի շարք հողագործների: Խաղողագործությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ զբաղվող նարեկցիները մարզի ղեկավարին են դիմել հատկապես տարվա այս եղանակին ոռոգման համակարգում ի հայտ եկող խնդիրների լուծման խնդրանքով: Բարձրաձայնված...

ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում քննարկվել են զորակոչի նախապատրաստական աշխատանքները 26.06.2018
Հունիսի 25-ին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստ, որի ընթացքում ամփոփվել են ձմեռային զորակոչի արդյունքները և քննարկվել 2018թ. ամառային զորակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման հարցերը: Նիստին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, մարզպետներ, հանրապետության տարածքային զինվորական կոմիսարներ, բուժհանձնաժողովների անդամներ, բանակային զորամիավորումների հրամանատարներ, զորակոչի անցկացմանն օժանդակող այլ կառույցների...

Արտաշատի սահմանապահ զորամասը 63 տարեկան է 25.06.2018
Արտաշատի սահմանապահ զորամասի կազմավորման 63-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, մարզպետի խորհրդական Ալբերտ Յակուբովը, զորամասի հրամանատար Յուրի Ուրվանովը, զինվորականներ, հյուրեր: Միջոցառման մեկնարկին ներկաները ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել սահմանների պաշտպանության ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշակոթողին: Ելույթ ունենալով հանդիսավոր միջոցառմանը` Արարատի մարզպետի խորհրդական Ալբերտ Յակուբովը...


