Նորություններ

Էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման վերաբերյալ հանդիպում Արարատի մարզպետարանում 26.03.2018
2017թ․ դեկտեմբերի 29-ին ՀՀ վարչապետի կողմից ընդունվել է էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման վերաբերյալ որոշում։ Այս ուղղությամբ հանրապետության տարբեր մարզերում ՀՀ առողջապահության նախարարությունը կազմակերպում է հանդիպումներ դեղատնային գործունեություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հետ։ Հանդիպումների կազմակերպումն իրականացվում է մարզերում համակարգի ներկայացման, ինչպես նաև ներդրման հնարավորությունների ու դեղագործական ոլորտում համալատասխան մասնագիտական ու տեխնիկական...

Ծաղկազարդն Արարատի մարզի եկեղեցիներում 26.03.2018
Մարտի 25-ին Հայաստանյայց Առաքելական եկեղեցին տոնել է Ծաղկազարդը (ծառզարդար, ծառկոտրուկ), գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն։ Կատարվում է Զատկից մեկ շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի «Երուսաղեմ մտնելու օրվա»։ Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն և Անդաստանի կարգ, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ ծաղկազարդ։...
Երբ ազատ խոսքն ընկալվում է որպես ամենաթողություն 23.03.2018
Խոսքի ազատության մասին պատկերացումները հայաստանյան որոշ լրատվամիջոցների մոտ ընկալվում են որպես սանձարձակ ու անհիմն տեղեկատվություն հրապարակելու հնարավորություն։ Այս համոզմանն է հանգում յուրաքանչյուր ադեկվատ մարդ, երբ առերեսվում է անհիմն ու դեգեներատ տեղեկատվությանը։ Ամենի մասին՝ հանգամանալից․ <<Չորրորդ իշխանություն>> օրաթերթի մարտի 23-ին հրապարակած համարում զետեղված <<Ավշարցի եղբայրները անընդհատ ստիպված են լինում <<սրբագրել>> իրենց գյուղապետ եղբոր...
Արարատի մարզպետարանը պարզաբանում է 23.03.2018
Lragir.am կայքում զետեղված <<Ինչու չի գործում շվեյցարական ֆոնդի միջոցներով վերակառուցված մանկապարտեզը>> հոդվածին ի պատասխան տեղեկացնում ենք, որ մանկապարտեզների պահպանման ծախսերը հոգում են հենց համայնքապետարաները, քանզի մանկապարտեզները հանդիսանում են համայնքային ենթակայության կառույցներ։ Համայնքապետարանը պետք է կարողանա եկամուտների և հավաքագրումների միջոցով հոգալ մանկապարտեզի պահպանման ծախսերը, թեպետ, հարկ է ավելացնել, որ նախորդ տարիներին, ՀՀ կառավարության պահուստային...

Արարատի մարզի քաղաքային համայնքներում ընթանում են բարեկարգման աշխատանքներ 23.03.2018
Արարատի մարզի Արարատ, Վեդի, Մասիս համայնքներում, բարեկարգման ծրագրի շրջանակներում, իրականացվում են կանաչապատման, մաքրման, ծառերի էտման, աղբամանների տեղադրման աշխատանքներ:

<<Սարդարապատից Արցախ >> խորագիրը կրող միջոցառում Արտաշատի թիվ 2 հիմնական դպրոցում 22.03.2018
Մատաղ սերնդի մեջ ռազմահայրենասիրական դաստիարակության սերմանման նպատակով Արարատի մարզի հանրակրթական դպրոցներում հաճախ կազմակերպվում են բաց դասեր, միջոցառումներ ու հանդիպումներ Արցախյան ազատամարտի մասնակիցների ու հերոսների հետ։ Արտաշատի Հ․ Թումանյանի անունը կրող դպրոցում մարտի 21-ին կայացած և <<Սարդարապատից Արցախ>> խորագրով միջոցառմանը ներկա են եղել Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), ԿԳ նախարարության մարզառազմական և արտաուսումնական դաստաիարակության վարչության...