Նորություններ

Նորաշենցի աշակերտներն այցելել են Արտաշատի Կապի գումարտակ 15.11.2017
Օրերս Նորաշենի Ավետիք Իսահակյանի անվան միջնակարգ դպրոցի բարձրդասարանցիներն այցելել են Արտաշատի Կապի գումարտակ։ Միջոցառմանը ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, Նորաշեն համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանը, հոգևոր հովիվ Տեր Մխիթար Ալոյանը, ուսուցիչներ։ Այցի շրջանակում աշակերտները հանդիպել են գումարտակի զինվորների ու սպայական անձնակազմի հետ, մոտիկից ծանոթացել զինվորի առօրյային։ Իլյիչ Շադյանը ողջունել է ներկաներին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի անունից աշակերտների մեջ...

Վանաշենի մանկապարտեզը 10 տարեկան է 15.11.2017
Նոյեմբերի 15-ին Վանաշեն համայնքում մեծ շուքով նշել են մանկապարտեզի հիմնադրման 10 տարին։ Մանկապարտեզի տասնամյա տարեդարձին նվիրված միջոցառմանը ներկա են եղել Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մասնագետ Անահիտ Խուևդավերդյանը, Վանաշեն համայնքի ղեկավար Արտաշես Գրիգորյանը, <<Գրական փաստավավերագրության միջազգային ակադեմիայի>> նախագահ Սամվել Հակոբյանը, հյուրեր, վանաշենցիներ։ Մանկապարտեզի սաները հանդես են եկել պարային կատարումներով, ասմունքել և երգել...

Ճանապարհաշինարարական աշխատանքներ Բուրաստանում 15.11.2017
Նոյեմբերի 15-ից Բուրաստան համայնքում մեկնարկել են ճանապարհաշինարարական աշխատանքներ․իրականացվում է Բուրաստան համայնքի ուղեկալ տանող դաշտամիջյան ճանապարհի կառուցում։՝ Հայաստանի Հանրապետություն Արարատի մարզի Բուրաստան համայնքի 2017-2021թթ. զարգացման հնգամյա ծրագրի շրջանակներում, ինչպես նաև համայնքի սեփականություն համարվող կոմունալ ենթակառուցվածքների պահպանումը, շահագործումը, ըստ հնարավորությունների՝ նորոգումն ու զարգացումն ապահովելու նպատակով նաև իրականացվում են կոպճապատման և...

Ուրցաձորը ճանաչվել է տարվա նշանակալից առաջընթաց արձանագրած համայնք 14.11.2017
Ուրցաձոր, Շաղափ, Լանջանիստ համայնքների միավորման արդյունքում ձևավորված և ՀՀ Արարատի մարզի առաջին խոշորացված համայնքը՝ Ուրցաձորը, Հայաստանի համայնքների միության կողմից և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աջակցությամբ ավանդաբար անցկացվող <<Տարվա լավագույն համայնք >>մրցանակաբաշխության շրջանակներում ճանաչվել է Հայաստանի 2017թ․ <<Տարվա նշանակալից առաջընթաց>> մրցանակին, քանզի խոշորացումից հետո այստեղ իրականացվել են նկատելի բարեփոխումներ ու կյանքի...

Երկօրյա դասընթաց <<Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակում 14.11.2017
Նոյեմբերի 12-13-ը ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակներում Արարատի մարզից ընտրված 6 համայնքների ղեկավարները, ՏԻՄ ներկայացուցիչները և համայնքային ակտիվ խմբերի անդամները (Այգավան, Բերքանուշ, Բուրաստան, Խաչփար, Վեդի, Փոքր Վեդի) մասնակցել են դրամաշնորհային ծրագրի մրցութային հայտերի նախագծային առաջարկների մշակման դասընթացին։ Երկօրյա դասըթնացի ընթացքում մասնակիցները սովորել են, թե ինչպես ձևակերպել նախագծային...

Բարեկարգվում է Ջրահովիտ համայնքի մանկապարտեզի բակը 13.11.2017
Ջրահովիտի մանկապարտեզի բակում ակտիվ կերպով ընթանում են շինարարական աշխատանքներ։ Համայնքապետարանի տեղեկացմամբ՝ Արարատի մարզպետարանի ֆինանսավորմամբ արդեն իսկ կառուցված ցանկապատից բացի նախատեսվում է իրականացնել բակի ամբողջական բարեկարգում, տաղավարի ու խաղահրապարակի կառուցում։ ՀՀ <<Համայնքների զարգացման հիմնադրամի>> ֆինանսավորմամբ իրականացվող աշխատանքների համար ներդրվել է մոտ 8 մլն․ դրամ, որի 7%-ը հատկացվել է համայնքապետարանի կողմից։ Բարեկարգման աշպատանքներն...