Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզխորհրդի նիստ

Մարզխորհրդի նիստ 25.09.2017

Սեպտեմբերի 25-ին Արարատի մարզպետարանում կայացել է մարզխորհրդի հերթական նիստը, որը վարել է Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը։ Նիստին ներկա են եղել մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ, մարզի բժշկական կենտրոնների ղեկավարներ,լրագրողներ և այլն։ Մինչ նիստի օրակարգային հարցերին անդրադառնալը, Արամայիս Գրիգորյանը ողջունել է ներկաներին և ներկայացրել Արտաշատի քաղաքապետի նորանշանակ պաշտոնակատար Կարեն Բենիամինյանին՝ մաղթելով նրան հաջողություններ։ Մարզխորհրդի նիստի...

Չինաստանից ժամանած նկարիչները Մասիս քաղաքում

Չինաստանից ժամանած նկարիչները Մասիս քաղաքում 25.09.2017

Սեպտեմբերի 25-ին ՉԺՀ Նանկինի համալսարանի պրոֆեսոր Գագիկ Ավետիսյանի գլխավորությամբ Մասիս քաղաքի Գեղարվեստի դպրոց են այցելել Նանկինի համալսարանի մի շարք պրոֆեսորներ: Հանդիպման ընթացքում հյուրերը մասնակցել են Մասիսի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցի կազմակերպած համերգին, որից հետո նկարիչները ծանոթացել են բացօթյա ցուցահանդեսում ներկայացված Գեղարվեստի դպրոցի սաներիկ աշխատանքներին: Հյուրերը շնորհակալություն են հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ հիացած են երեխաների...

Չինարենի դասընթացներ Զորակի միջնակարգ դպրոցում

Չինարենի դասընթացներ Զորակի միջնակարգ դպրոցում 23.09.2017

2017թ ուսումնական տարվա սկզբից Արարատի մարզի Զորակ համայնքի Մոնթե Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները հնարավորություն են ստացել սովորելու ժամանակակից ամենատարածված լեզուն՝ չինարենը, որով խոսում է շուրջ 1,213 միլիարդ մարդ։ Զորակ համայնքի դպրոցում դեռևս անցյալ տարի բացված չինական մշակույթի կենտրոնում աշակերտները շաբաթական երկու օր մասնակցում են չինարենի դասընթացներին։ Լեզվաիմացության, մշակութային հաղորդակցման, չին ժողովրդի ազգային ավանդույթներին ու սովորույթներին...

Արամայիս Գրիգորյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է ստացել Վոլժսկի քաղաքի ղեկավարի կողմից

Արամայիս Գրիգորյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է ստացել Վոլժսկի քաղաքի ղեկավարի կողմից 23.09.2017

Սեպտեմբերի 22-ին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն ընդունել է Վոլգոգրադի մարզի Վոլժսկի քաղաքի <<Արարատ>> ազգամշակութային ինքնավար միության նախագահ Հրաչյա Ներսիսյանին։ Ներսիսյանը մարզի ղեկավարին է փոխանցել Վոլժսկիի քաղաքապետ Ի․Ն․ Վորոնինի կողմից Արամայիս Գրիգորյանին և ողջ հայ ժողովրդին ուղղված շնորհավորական ուղերձը ՀՀ Անկախության տոնի առթիվ։ Ուղերձում նշվում է, որ այս տոնական օրը կրկին հիշեցնում է ամբողջ աշխարհին, որ Հայաստանին ու Ռուսաստանին կապում են խորը արմատներ ունեցող...

ՀՀ Անկախության տոնին նվիրված միջոցառում Վեդի քաղաքում

ՀՀ Անկախության տոնին նվիրված միջոցառում Վեդի քաղաքում 22.09.2017

Սեպտեմբերի 21-ին միջոցառումներ են տեղի ունեցել Արարատի մարզի տարբեր համայնքներում։ Վեդի քաղաքում սեպտեմբերի 21-ը նշանավորվել է ՀՀ Անկախության օրվան նվիրված տոնակատարությունների անցկացմամբ։ Մինչ այդ, միջոցառման մասնակիցները՝ Վեդու քաղաքապետ Վարուժան Բարսեղյանի գլխավորությամբ,ծաղիկներ են խոնարհել 2016թ․ քառօրյա պատերազմական գործողությունների ժամանակ զոհված զինվորներին նվիրված հուշակոթողին։ Այնուհետև քաղաքի մշակույթի տան դահլիճում կայացել է ցերեկույթ, և բացման խոսքով հանդես է եկել...

 Կարեն Բենիամինյանը նշանակվել  է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար

Կարեն Բենիամինյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար 22.09.2017

Մարզպետ Արամայիս Գրիգորյանն այսօր Արտաշատի քաղաքապետարանի աշխատակազմին և համայնքային ենթակայության կազմակերպությունների ղեկավարներին է ներկայացրել Արտաշատ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Բենիամինյանին: Վարչապետ Կարեն Կարապետյանի 2017 թվականի սեպտեմբերի 19-ի 1043-Ա որոշմամբ Կարեն Գագիկի Բենիամինյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, ով համայնքը ղեկավարելու է մինչև նոյեմբերի 5-ը: 2017 թվականի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-03 11:27:21