Նորություններ

Վարչապետն այցելել է Արարատի ոսկու կորզման գործարան 03.06.2016
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության Արարատի ոսկու կորզման գործարան: Ձեռնարկությունը ռուսաստանյան մասնավոր «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի հիմնական ակտիվն է Հայաստանում, որը շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը, Արարատի ոսկու կորզման գործարանը և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը: Կառավարության ղեկավարը «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիյի ուղեկցությամբ շրջայց է կատարել գործարանում,...

Սիրելի՛ երեխաներ Սրտանց շնորհավորում եմ Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ: Հունիսի 1-ը առանձնահատուկ ջերմությամբ է լցնում բոլորիս սրտերը, իմաստավորում մեր առօրյան: Մատաղ սերնդի կրթության, առողջության հարցերը գտնվում են պետական հոգածության ներքո, և բոլորիս նպատակը մեկն է. ունենալ հոգեպես և ֆիզիկապես առողջ սերունդ, բազմակողմանի զարգացած երեխաներ: Ցանկանանք, որ մանկության բարի հուշերն ու դրական հույզերը, սերն ու ջերմությունը ուղեկցեն բոլոր երեխաներին ամբողջ...

Նշվեց Սուրբ Հովհաննես եկեղեցու մեկ տարին 01.06.2016
2015 թվականի գարնան վերջին ՝ մայիսի 31-ին , հանդիսավորությամբ բացվեց Սուրբ Հովհաննես եկեղեցին: Այս տարի ճիշտ նույն օրը նշվեց եկեղեցու մեկ տարին: Տոնական օրվա միջոցառումը սկսվեց սուրբ և անմահ պատարագով, որին մասնակցում էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր ...

Հունիսի 1 01.06.2016
Մարզպետն այցելեց Փոքր Վեդի և Աբովյան համայնքներ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը՝ մարզպետարանի տարբեր ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ, այցելեց Փոքր Վեդի, ապա Աբովյան համայնքներ։ Փոքր Վեդիում Ռուբիկ Աբրահամյանը մասնակցեց <<Ժպիտ>> մանկական խաղահրապարակի և ազատամարտիկ Գոռ Օհանյանի հուշաղբյուրի բացմանը։ Օրվա խորհուրդը փոքրիկներն էին։ Նրանք էլ ավանդական կարգով դիմավորեցին մարզպետին։ Փոքր Վեդու մանկապարտեզի...

Նվիրված անկախության օրվան և նահատակների հիշատակին 30.05.2016
Մայիսի 28-ին Լանջազատի Ռոբերտ Հակոբջանյանի անվան մարզադպրոցում հուշամրցաշար էր` 6 թիմերի՝ ԼՂՀ, Արմավիրի,Չարբախի Մոնումենտի և Զեյթունի մարզական ակումբների և Լանջազատի թիմերի մասնակցությամբ: Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ու նրան ուղեկցող անձինք այցելեցին մարզադպրոց ՀՈԱԿ՝ ծանոթանալու սաների մարզական վիճակին և սպորտային կառույցի պայմաններին, ինչպես նաև մասնակցելու տոնական օրվա միջոցառմանը: Նախկին ձյուդոյիստ, համայնքապետ Հրայր Հակոբջանյանն ուղեկցելով հյուրերին, ասաց, որ...

Տաք եղանակներին ջրային գործոնով պայմանավորված ռիսկերի մասին զգուշացում 30.05.2016
Ամառային շոգ եղանակը մարդու օրգանիզմի վրա դրական ազդեցությունից բացի կարող է նաև առաջացնել բազմաթիվ ռիսկեր: Ջերմաստիճանի բարձրացումն անդրադառնում է վարակիչ հիվանդությունների տարածման վրա, ինչը պայմանավորված է հիվանդությունների փոխանցողների բազմացման համար նպաստավոր կլիմայական պայմաններով, ինչպես նաև արտաքին միջավայրում հիվանդությունների հարուցիչների կենսունակության երկարատև պահպանմամբ: Տաք եղանակներին մանրէներն ավելի արագ են բազմանում ինչպես խմելու ջրում, այնպես էլ դեկորատիվ...