Նորություններ
Սիրելի՜ հայրենակիցներ, Ավարտին է մոտենում 2015 թվականը, որը մեր ժողովրդի համար լի էր ինչպես հաղթանակներով ու ձեռքբերումներով, այնպես էլ դժվարությունների հաղթահարման հաստատակամությամբ: Անցնող տարում մեր երկիրը էլ ավելի շենացավ ու հաղթանակներ արձանագրեց հայի համառ ու տքնաջան աշխատանքի, իր երկրին ամեն մի նյարդով կապված լինելու և հայոց հողում նոր ծիլեր տալու անխախտ համոզման շնորհիվ։ Թող Ամանորի շունչը մտնի ամեն հայի օջախ, որտեղ թևածում է հայրենասիրությունը, որտեղ գերիշխում է...

Կայացել է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի տարեվերջյան մամուլի ասուլիսը 28.12.2015
Դեկտեմբերի 28-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հանդիպել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ և ամփոփել 2015 թվականը։ Մարզի ղեկավարը անդրադարձել է 2015 թվականին կատարված աշխատանքներին, ինչպես նաև նախանշել 2016 թվականին իրականացվելիք որոշ ծրագրային ուղղություններ: Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ընդգծել է, որ, չնայած տարբեր ոլորտներում առկա դժվարություններին, 2015 թվականի ընթացքում մարզի տարբեր բնագավառներում արձանագրվել են ձեռքբերումներ։ Մարզի ղեկավարը հանգամանալից...

Մարզխորհրդի նիստ 28.12.2015
Դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ Արարատի մարզխորհրդի տարեվերջյան նիստը, որը վարում էր մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը:Նիստին մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Հ.Օհանյանը, մարզխորհրդի անդամները, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների և մարզային ենթակայության հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, ՋՕԸ-ների տնօրեններ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Նիստի սկզբում մարզպետի...

Քննարկվել են Մասիսի տարածաշրջանի շախմատի զարգացման հեռանկարները 23.12.2015
Դեկտեմբերի 22-ին Մասիսի քաղաքապետարանում վերոհիշյալ տարածաշջանի շախմատի զարգացման հեռանկարների քննարկման համար կայացած հանդիպմանը ներկա են եղել Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սմբատ Լպուտյանը, Արարատի մարզպետի տեղակալ Աշոտ Մուրադյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը, Մաիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանը, մարզպետարանի, քաղաքապետարանի պատասխանատու աշխատակիցներ, շախմատի մարզիչներ։ Հանդիպման ընթացքում մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի...

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ 19.12.2015
Դեկտեմբերի 19-ին աշխատանքային այցով Արարատի մարզում էր Առողջապահության նախարարը։ Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը և նախարար Արմեն Մուրադյանը համատեղ խորհրդակցություն անցկացրեցին Արտաշատի առողջապահական կենտրոնի տնօրեն Վարդան Հովհաննիսյանի մոտ՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի, մարզի երեք տարածաշրջանների առողջապահական կենտրոնների տնօրենների, մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցապահովության վարչության պետ Ստեփան Խաչատրյանի մասնակցությամբ։ Աշխատանքային խորհրդակցության օրակարգում...

Հակոբ Մծբնա հայրապետի տոնը 14.12.2015
Դեկտեմբերի 12-ին Սուրբ Հակոբի տոնի կապակցությամբ նրա մասունքը` Աջը, մեծ շուքով Էջմիածնից բերվեց Մրգավանի Սբ Հակոբ եկեղեցի: Հավատավոր ժողովուրդը սրբի մասունքը դիմավորեց հանդիսությամբ. ճանապարհի երկու կողմերում շարված հավատավոր ժողովուրդը դիմավորելուց և խոնարհվելուց բացի, հաղորդակից եղավ նրա մասունքին` համբուրելով Հակոբ Մծբնա հայրապետի Աջը: Տոնի կապակցությամբ Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցի էին եկել Արարատի երեք տարածաշրջանների հավատավոր ժողովուրդը, ինչպես նաև հոգևոր...


