Նորություններ

Ուխտագնացություն դեպի Արագածոտնի մարզի եկեղեցիներ 24.06.2015
Հունիսի 24-ին Արտաշատի տարածաշրջանի տարբեր համայնքների դպրոցների ուսուցիչները` Դալարի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եփրեմ քահանա Հարությունյանի գլխավորությամբ, ուխտագնացության էին մեկնել դեպի Աշտարակի տարածաշրջանի մի քանի եկեղեցիներ: Ուխտագնացության ընթացքում ուսուցիչները եղել են Մուղնիի Սուրբ Գևորգ, Կարբիի եկեղեցիներում, Օհանավանքում, Սաղմոսավանքում, Տեր Եփրեմ Հարությունյանի հետ միասին աղոթք բարձրացրել առ Աստված` խնդրելով Աստծո ողորմածությունն...

Ամառային ճամբար` Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում 23.06.2015
Արդեն չորրորդ տարին անընդմեջ Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական Փոխանորդ Տեր Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թաթուլ Գասպարյանի նախաձեռնությամբ և Մասիս երիտասարդաց միության ծրագրով կյանքի է կոչվում ամառային ճամբարի գաղափարը, որն իր շուրջն է համախմբում հոգևոր-մշակութային ու ռազմահայրենասիրական գաղափարներով առաջնորդվող երիտասարդներին ու Մասիսի տարածաշրջանի մի շարք համայնքների երեխաների: Ինչպես...

Պատվոգրեր` առողջապահության ոլորտի նվիրյալներին 22.06.2015
Հունիսի 22-ին Բուժաշխատողի օրվա կապակցությամբ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը պատվոգրեր է հանձնել Արարատի մարզի առողջապահության ոլորտի երկու տասնյակ նվիրյալների: Ներկաներին շնորհավորելով մասնագիտական օրվա կապակցությամբ` Ռուբիկ Աբրահամյանը նրանց շնորհակալություն է հայտնել նվիրված ու բարեխիղճ աշխատանքի և ունեցած բարձրարժեք ավանդի համար` մաղթելով առողջություն, տոկունություն և կամք իրենց ընտրած դժվարին ճանապարհի և...

Հանգիստը` <<Հեքիաթային կիրճում>> 19.06.2015
Հունիսի 19-ից Արարատի մարզի սոցիալապես անապահով, ծնողազուրկ, զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքների 7-13 տարեկան 125 երեխա առաջին փուլով իր հանգիստը կանցկացնի Հանքավանի <<Հեքիաթային կիրճ >> մանկական-առողջարարական ճամբարում: Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը երեխաներին ճանապարհելուց առաջ խոսեց շտապօգնության, ոստիկանության աշխատողների հետ` մեկ անգամ ևս ստուգելով կազմակերպչական աշխատանքները: Մարզի ղեկավարը ծնողների հետ զրուցելիս ասաց, որ մեր կառավարությունն առանձնահատուկ...

Պոեզիայի օր Զանգակատանը 18.06.2015
Պարույր Սևակի մահվան 44-րդ տարելիցի կապակցությամբ Զանգակատանը` նրա տուն –թանգարանում, ավանդական դարձած Պոեզիայի օր էր: Պոեզիայի օրվան մասնակցում էին մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը, մշակույթի և սպորտի բաժնի պետ Կարինե Հովհաննիսյանը, բաժնի աշխատողներ, Գրողների միության անդամներ Գագիկ Դավթյանը, Մանասեն, Դարիկո Խաչատրյանը, Հուսիկ-Արան, Էմին Սահյանը, հյուրեր Սյունյաց աշխարհից, Արագածոտնից, Վայոց ձորից,...

Տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը 12.06.2015
Հունիսի 12-ին ՀՀ ՊՆ Վարչական համալիրում տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը, որի ընթացքում ամփոփվել են նախորդ` ձմեռային զորակոչի արդյունքները և քննարկվել 2015 ամառային զորակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման հարցերը: Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստին մասնակցել է նաև Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Ընդլայնված նիստի ընթացքում խոսվել է զորակոչի ամբողջ գործընթացի խիստ վերահսկողության, օպերատիվ կազմակերպման ...


