Նորություններ

<<Անուշը>>` Արտաշատի դրամատիկական թատրոնի բեմում 05.06.2015
Հունիսի 5-ին Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում Վերին Արտաշատի երաժշտական դպրոցի սաները ներկայացրել են Արմեն Տիգրանյանի <<Անուշ >> օպերան: Հայ ժողովրդական երաժշտության լեզվով գրված առաջին լիավարտ օպերայի դիտմանը ներկա են եղել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Արտաշատի քաղաքապետի թեկնածու Արգամ Աբրահամյանը, մտավորականներ, արտաշատցիներ: Վերին Արտաշատի երաժշտական դպրոցի սաները ինքնատիպ և հուզիչ կատարումներով ներկայացրել են Անուշի և...

Նշավան համայնքը կունենա նորակառույց եկեղեցի 04.06.2015
Հունիսի 4-ին Նշավան համայնքում կայացել է կառուցվելիք եկեղեցու հիմնարկեքի արարողություն, որին մասնակցել է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Եկեղեցին կառուցվելու է համայնքի միջոցներով: Արարատյան Հայրապետական Թեմի նշավանի համայնքի եկեղեցու հիմքերի 16 քարերը օծվել են Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի ձեռամբ: Օրհնված սալիկներից մեկը եկեղեցու հիմքում է դրել նաև Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Խոսելով համայնքներում եկեղեցու գոյության և կարևորության...
Սիրելի’ երեխաներ Ի սրտե շնորհավորում եմ ձեզ աշխարհի ամենաբարի և լուսավոր տոնի` Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Դուք մեր երկրի վաղվա օրն եք, մեր հույսն ու հզոր, զարգացած հայրենիքի կերտողները: Ցանկանում եմ, որ անհոգ մանկությունը դառնա ձեր ճակատագրի բարի շառավիղը և ձեր հոգեկերտվածքի պատվանդանը: Մեր պարտքն է պաշտպանել ձեզ և ապահովել ձեր անհոգ, ուրախ ու լուսավոր մանկությունը: Եվս...

Արտաշատում նշել են Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը 01.06.2015
Հունիսի 1-ին Արտաշատ քաղաքում կայացել է երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառում, որին ներկա են գտնվել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը, Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը: Ամենապայծառ և լուսավոր տոնի կապակությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում երգի և ասմունքի կատարումներով հանդես են եկել Շառլ Ազնավուրի անվան պալատի, ինչպես նաև Արտաշատ քաղաքի տարբեր մանկապարտեզների սաները: Մանուկներն ու պատանիները...

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Արտաշատի նորակառույց եկեղեցու բացման արարողությանը 31.05.2015
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Արտաշատ քաղաքի Սուրբ Հովհաննես նորակառույց եկեղեցու օծման արարողությանը` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Ս. Հովհաննես Ավետարանչի անունը կրող Արտաշատի վերոնշյալ եկեղեցին կառուցվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ և բարերարությամբ և ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանի նախագծով: ...

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈՒԲԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 28.05.2015
Սիրելի’ հայրենակիցներ Շնորհավորում եմ ձեզ համազգային կարևորություն ունեցող այս օրվա`Հանրապետության տոնի կապակցությամբ: Թող, որ անսասան հավատից, անկոտրում կամքից ու հաստատուն պայքարից ծնված այս տոնը հանդիսանա հայ ժողովրդի լուսեղեն ապագայի, մեր երկրի ամրակուռ սահմանների ամրապնդման ու հզոր հայրենիքի կառուցման պատվանդանը: Մաղթում եմ, որ տոկունությունը, ամուր հավատն ու հայրենասիրությունը ուղեկցեն մեր ժողովրդին և հաջողություններ պարգևեն...


