Նորություններ

Ի գիտություն 11.11.2014
2014 թվականի դեկտեմբերի 4-5-ը ՌԴ Օրենբուրգ քաղաքի <<Արմադա>> բիզնես-կենտրոնում կկայանա չորրորդ Եվրասիական տնտեսական համաժողովը: Եվրասիական տնտեսական համաժողովը միջազգային մակարդակի գործնական խորհրդկացական հարթակ է, որտեղ իրենց մասնակցությունն են ունենում դաշնակցային և տարածաշրջանային կառավարման մարմինների ղեկավարներ,փորձագետներ և գործարարներ Ռուսաստանի տարածաշրջաններից և սահմանակից երկրներից, քննարկվում են տնտեսության...

ՀՀ մշակույթի նախարարի այցն Արարատի մարզ 10.11.2014
Նոյեմբերի 7-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն աշխատանքային այցով Արարատի մարզում էր: Նրան ուղեկցում էին մարզպետի տեղակալ Շադյան Իլյիչը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը,մշակույթի և սպորտի բաժնի պետ Կարինե Հովհաննիսյանը և այլ պաշտոնատար անձինք: Նախարարի այցը սկսվեց Զանգակատուն համայնքից` Պարույր Սևակի տուն-թանգարանից: Վթարի վայրում, ապա Սևակի շիրմաքարի մոտ հյուրերը, իրենց խոնարհումն արտահայտելուց հետո, տուն-թանգարանի...
Շնորհավորական ուղերձ Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ 10.11.2014
Տեղական ինքնակառավարման համակարգի հարգելի աշխատակիցներ Շնորհավորում եմ Ձեզ Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ: Մեծ է Ձեր ներդրումը հանրապետության քաղաքացիական հասարակության կարևորագույն այս համակարգի կայացման գործընթացում, զարգացած ու բարեկեցիկ համայնք ունենալու հարցում: Ցանկանում եմ Ձեզ առողջություն, արդյունավետ աշխատանքային գործունեություն և հաջողություններ` համայնքների զարգացման ու հզորացման գործընթացում:...

Դժվարին ճամփան՝ միասին 06.11.2014
Արարատ քաղաքի <<Միասին>> հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպան ՀԿ-ն նոյեմբերի 5-ին՝ կենտրոնում 10 շահառուների տրամադրեց սայլակներ, երեքին` քայլակներ, որոնք ձեռք էին բերվել <<Սատար>> ՀԿ-ի հետ համագործակցության շնորհիվ: Ինչպես նշեց ՀԿ-ի ղեկավար Տիգրան Շիրինյանը, համագործակցությունը շարունակական է լինելու: Շահառուների իրազեկությունը բարձրացնելու նպատակով կենտրոնում կազմակերպվում են կլոր սեղաններ, ցուցադրվում են ֆիլմեր, բաժանվում՝ գրքույկներ: Կենտրոնի...

Վերանորոգվում է Սեն-Մարտեն-Դ”էն փողոցը 05.11.2014
Նոյեմբերի 4-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանի, սոցապահովության բաժնի պետ Գեղամ Միրզոյանի, ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Գուրգեն Եղիազարյանի ուղեկցությամբ այցելեց մարզի Փոքր Վեդի համայնք: Սեն-Մարտեն-Դ’էն փողոցում, որ կրում է Ֆրանսիայի համանուն քաղաքի անունը, մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը դիմավորեց հյուրերին: Քաղաքապետ Դավիթ Քերոսի հետ ժամանել էին նաև նրա տեղակալ Անտուան Սեգուղան, Լեոնի լիցեյի դասախոսներ, ՀՀ-ում...

<<Երգը բարեկամության կամուրջ է>> 05.11.2014
Արարատի մարզում մեկնարկեց վերոհիշյալ խորագրով միջոցառման մարզային փուլը: Միջոցառմանը ներկա էին մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը, փառատոնի մարզային պատասխանատու Մանուշ Ռուշանյանը: Միջոցառումն սկսվեց մարզի Մարմարաշեն գյուղի միջնակարգ դպրոցում: Բակում ամբողջովին ռուսական խոհանոցն էր, նրանց զանազան ազգային ուտեստները. ներկայացված էր Կրեմլի մանրակերտը, անձեռոցիկներ և սփռոցներ` ասեղնագործված ռուսական ոճով:...


