Նորություններ

«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշար․ կայացել է մարզային փուլը 25.09.2024
Արարատի մարզում երեկ կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի մարզային փուլը։ Երևան-Երասխ միջպետական ճանապարհահատվածում իրենց ուժերն են փորձել մարզի միջնակարգ և ավագ դպրոցների շուրջ 140 աշակերտներ։ Մրցաշարն անցկացվել է Մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության համակարգմամբ։ ️ Մրցաշարին հետևել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը, մարզպետի խորհրդականները և վարչության աշխատակիցները։...

Արարատի մարզպետի ուղերձը ՀՀ Անկախության օրվա առիթով 21.09.2024
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով։ Ուղերձում ասվում է. «Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության 33-րդ տարեդարձի առիթով։ 1991թվականին բավականին բարդ պայմաններում հայ ժողովուրդը որոշեց անկախանալ։ Հայ ժողովուրդն անկախության հասավ՝ անցնելով աննախադեպ դժվարին ճանապարհով, ու արդեն երեք տասնամյակից ավելի մենք ընթանում ենք այդ ուղով՝ ավելի լավ և ուժեղ Հայաստան կառուցելու...

Արարատ համայնքի բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերով ընթանում են մի շարք աշխատանքներ 17.09.2024
Արարատի մարզի բոլոր համայնքներում ակտիվորեն ընթանում են Կառավարության 2023 և 2024 թվականների սուբվենցիոն ծրագրերով իրականացվող ամենատարբեր աշխատանքներ։ Արարատ համայնքի Արարատ բնակավայրի մի շարք փողոցներում համայնքների սոցիալական և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով կառուցվում են կոյուղագծեր։ Համայնքի այս փողոցներում նախկինում երբեք կոյուղագիծ չի եղել։ Այս ծրագրի արժեքը շուրջ 116 միլիոն դրամ է, որի 65%–ը հատկացնում է Կառավարությունը,...

Կրթամշակութային էքսպո՝ Արարատի մարզում 17.09.2024
Հանրակրթական դպրոցներում հայտարարված մշակութային տարվա շրջանակում օրերս կրթամշակութային էքսպո է անցկացվել նաև Արարատի մարզում։ Մարզում էքսպոն անցկացվել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, որին ներկա են եղել ներկայացուցիչներ՝ Արարատի մարզպետի աշխատակազմից և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ Վերջիններս շրջել են մշակութային հաստատությունների տաղավարներում, ծանոթացել նրանց կողմից առաջարկվող մշակութային ծրագրերին: Կրթական էքսպոյի...

Հեծանիվներ՝ մարզի դպրոցներին 16.09.2024
ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից Արարատի մարզի միջնակարգ և ավագ դպրոցներին է տրամադրվել 2-ական հեծանիվ։ Մարզում հաշվառված 91 կրթական հաստատություններին տրամադրվել է 182 հեծանիվ և նույնքան սաղավարտ։ Նախաձեռնության նպատակն է դպրոցականների շրջանում մասսայականացնել հեծանվային սպորտը, բարձրացնել նրա դերը, բավարար քարոզել հեծանվային սպորտի պարապմունքներին դպրոցականների բավարար ներգրավվածության և առողջ ապրելակերպին միտված գաղափարը։...

Հիմնանորոգվել է Վերին Պտղնի-Մասիսի տրանսպորտային հանգույցը 13.09.2024
Հիմնանորոգվել է Վերին Պտղնի-Մասիսի տրանսպորտային հանգույց (Երևանի շրջանց) ավտոճանապարհի կմ19+900-կմ29+400 հատվածը։ 9.5կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Արարատի մարզով՝ սկիզբ առնելով Մասիսի տրանսպորտային հանգույցից։ Շինարարական աշխատանքները կատարել է «Հիպերնովա» ՍՊԸ-ն ՀՀ պետբյուջեից հատկացված միջոցներով։ Տեխնիկական հսկողությունն իրականացրել է «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն։ Շինաշխատանքները մեկնարկել էին 2023 թվականին։ Հիմնանորոգվել են երթևեկելի մասը,...