Նորություններ

«Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Եղեգնավանի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության արդեն նախկին տնօրեն Մանվել Սոկրատի Զաքարյանը 2020 թվականի սեպտեմբերի 23-ից ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ հաշվի առնելով ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննված թիվ 26151220 քրեական գործով գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին 24.07.2020թ. որոշմամբ հաստատված Մանվել Սոկրատի Զաքարյանի կողմից կատարված...

Մարզպետը շրջայց է կատարել Այգեպատ, Այգեզարդ և Շահումյան համայնքներում 23.09.2020
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր շրջայց է կատարել Այգեպատ, Այգեզարդ և Շահումյան համայնքներում, ուր այս տարի սուբվենցիոն մի շարք ծրագրեր են իրականացվում: Այգեպատ համայնքում Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվում է դեպի միջնակարգ դպրոց տանող Մեսրոպ Մաշտոց փողոցի 395 մետր երկարությամբ ճանապարհահատվածը: Նախատեսվում է իրականացնել փողոցի ասֆալտապատում, ճանապարհին հարող մայթի, ջրահեռացման խողովակների և առուների կառուցում: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 31...
Տեղեկացում 23.09.2020
Սեպտեմբերի 24-ին, ժամը 14:30-ին, Հնաբերդի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու նիստ: Սեպտեմբերի 25-ին, ժամը 11:00-ին, Ուրցաձորի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու նիստ: Սեպտեմբերի 28-ին, ժամը 16:00-ին, Գինեվետի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու նիստ: Սեպտեմբերի 29-ին, ժամը 14:00-ին, Սիսավանի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու նիստ:

Լուսառատցի բարերարը բժշկական պարագաներ և սարքավորումներ է նվիրել մարզի ԲԿ-ներին 23.09.2020
Նիդերլանդներում բնակվող, ծնունդով Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչ Արմեն Հակոբյանը բժշկական պարագաներ և սարքավորումներ է նվիրել մարզի բուժհաստատություններին: Մարզպետ Գարիկ Սարգսյանը և մարզի չորս բժշկական կենտրոնների՝ Արտաշատի, Արարատի, Վեդու և Մասիսի տնօրենները, ինչպես նաև Արարատի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանը հանդիպել են Արմեն Հակոբյանի հետ և իրենց շնորհակալությունը հայտնել նվիրատվության համար: Արմեն Հակոբյանն էլ իր...

Վանաշենում ավարտվել են Մեսրոպ Մաշտոց փողոցի ասֆալտապատման աշխատանքները 22.09.2020
Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով Վանաշեն համայնքում արդեն իսկ ավարտվել են դեպի դպրոց տանող Մեսրոպ Մաշտոց փողոցի ասֆալտապատման աշխատանքները: Ասֆալտապատվել է 450 գծամետր երկարությամբ ճանապարհահատված: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 21 միլիոն 868 հազար 460 ՀՀ դրամ, որից 45%-ը տրամադրում է ՀՀ կառավարությունը, 55%-ը՝ համայնքը:

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության 29-րդ տարեդարձի առիթով 21.09.2020
Սիրելի հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը անկախության հանրաքվեի ժամանակ ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին: Անցնող 29 տարիների ընթացքում մեր անկախությանը սպառնացող իրադարձությունները քիչ չեն եղել, սակայն մեր ժողովուրդն այս տարիների ընթացքում ամբողջ աշխարհին ապացուցել է, որ այդքան ծանր գնով ձեռք բերված բաղձալի անկախությունը չի զիջելու որևէ պարագայում։ Անկախությունը կայացած պետության...