Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արտաշատ քաղաքում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ

Արտաշատ քաղաքում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ 03.11.2020

Մարզում շարունակվում են ընթանալ Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերը։ Արտաշատ քաղաքային համայնքում արդեն իսկ ասֆալտապատվել են համայնքի Թումանյան փողոցը, Աթարբեկյան փողոցը մասնակի, Խարազյան 26 շենքի բակը, Օգոստոսի 23-ի 105 շենքի բակը: Համայնքի մնացած հատվածներում ծրագրով նախատեսված աշխատանքներն ընթացքի մեջ են:  

Արարատ քաղաքում իրականացվում են էլեկտրաշչակների փորձարկման աշխատանքներ

Արարատ քաղաքում իրականացվում են էլեկտրաշչակների փորձարկման աշխատանքներ 02.11.2020

 Արարատ քաղաքում նոյեմբերի 2-ին իրականացվում են էլեկտրաշչակների փորձարկման աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը: «Հարգելի քաղաքացիներ, Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ նոյեմբերի 2-ին՝ ժամը 11:00-ից, Արարատ քաղաքում իրականացվում են էլեկտրաշչակների փորձարկման աշխատանքներ։ Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Աշնանային արձակուրդը կերկարաձգվի ևս 2 շաբաթով

Աշնանային արձակուրդը կերկարաձգվի ևս 2 շաբաթով 27.10.2020

Հաշվի առնելով համավարակի տարածմամբ պայմանավորված իրավիճակը և ՀՀ առողջապահության նախարարության ցուցումը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել երկարաձգել աշնանային արձակուրդը ևս երկու շաբաթով՝ մինչև նոյեմբերի 12-ը ներառյալ: Հոկտեմբերի 30-ից ուսումնառությունը հեռավար կշարունակեն միայն 12-րդ դասարանցիները և ուսումնական տարին կավարտեն ինչպես նախատեսված էր՝ հունիսի 4-ին։ 1-11-րդ դասարանցիների համար ուսումնական տարվա ավարտը կսահմանվի հունիսի 18-ը. առաջին...

Տեղեկացում 26.10.2020

Հոկտեմբերի 26-ին, ժամը 12:00-ին, Բերքանուշի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու նիստ:   Հոկտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին, Այգավանի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու նիստ:  

Հովտաշենում ավարտվում են ֆուտբոլի խաղադաշտի կառուցման աշխատանքները

Հովտաշենում ավարտվում են ֆուտբոլի խաղադաշտի կառուցման աշխատանքները 23.10.2020

 Արարատի մարզի Հովտաշեն համայնքում ավարտին են մոտենում դպրոցի ֆուտբոլի խաղադաշտի կառուցման աշխատանքները: Խաղադաշտը կառուցվում է միջազգային չափանիշներին համապատասխան արհեստական խոտածածկով: Այս տարի ֆուտբոլային խաղադաշտեր կառուցվելու են մարզի 13 համայնքներում, որոնց մեծ մասում աշխատանքներն արդեն ավարտվում են: Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է «Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ-ի և համայնքների համաֆինանսավորմամբ, ինչպես նաև՝ Արարատի մարզպետարանի աջակցությամբ: Թեև այս...

Մարզպետ Գարիկ Սարգսյանի կոչը մարզի բնակչությանը

Մարզպետ Գարիկ Սարգսյանի կոչը մարզի բնակչությանը 23.10.2020

 Արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին և հաշվի առնելով ստեղծված ներկա վիճակն ու մեր անելիքները՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը կոչով դիմել է մարզի բնակչությանը: Ուղերձում ասվում է. «Ես` Գարիկ Մնացականի Սարգսյանս, ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, հանդիսավոր երդվում եմ` անձնվիրաբար ծառայել Հայրենիքիս` Հայաստանի Հանրապետությանը և հանուն նրա չխնայել կյանքս, ենթարկվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, անվերապահորեն...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-11 16:23:10