Նորություններ
Գումարային արտահայտմամբ Արարատի մարզում կիրականացվի 2 անգամ ավելի սուբվենցիոն ծրագիր 30.06.2020
Գումարային արտահայտմամբ այս տարի Արարատի մարզում կիրականացվի 2 անգամ ավելի սուբվենցիա: Սուբվենցիա ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը հավանության է արժանացրել Արարատի մարզից ներկայացված 82 սուբվենցիոն ծրագիր: Ծրագրերի արժեքը կազմում է մոտ 3 միլիարդ 100 միլիոն դրամ: Հիշեցնենք, որ անցյալ տարի հավանության էր արժանացել 58 ծրագիր, որոնց արժեքը կազմել է 1 միլիարդ 300 միլիոն դրամ: Այս տարվա ներկայացված ծրագրերից 28-ը ասֆալտապատման աշխատանքներ է:...
Մարզպետը ծանոթացել սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին 30.06.2020
Արարատի մարզում մեծ թափով ընթանում են 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքները: Արարատի մարզպետարանի կողմից իրականացվող մշտադիտարկմանն այսօր մասնակցել է նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Նա շրջայց է կատարել մարզի Այգավան, Նարեկ և Շահումյան համայնքներում և ծանոթացել սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին: Մարզպետն այցելել է Այգավան, Նարեկ և Շահումյան համայնքներ: Այգավան համայնքում իրականացվում են դեպի մանկապարտեզ տանող Գառնիկ Ղուկասյան փողոցի 630...
Սուբվենցիոն ծրագրերով աշխատանքների կատարման համար հայտարարվել է մրցույթ 30.06.2020
2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի իրականացման շրջանակներում ՀՀ Արարատի մարզպետարանը հայտարարում է հրատապ բաց մրցույթ, որն իրականացվում է մեկ փուլով` էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am) համակարգի միջոցով: Մրցույթը տեղի կունենա սույն թվականի հուլիսի15-ին, ժամը 14.00-ին: Մխչյան համայնքի Ստեփանյան, Սայաթ-Նովա, Ալավերդյան, Օղբինցինների, Սունդուկյան և Շահումյան փողոցների ասֆալտապատում Քաղցրաշեն համայնքի Ստեփան Շահումյան փողոցի ասֆալտապատման աշխատանքներ...
Տեղեկացում 29.06.2020
Հուլիսի 2-ին, ժամը 16:00-ին,Գինեվետի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու հերթական նիստը: *** Հուլիսի 3-ին, ժամը 11:00-ին, Խաչփարի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու հերթական նիստը: *** Հուլիսի 3-ին, ժամը 11:00-ին, Զորակի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու արտահերթ նիստը: *** Հուլիսի 3-ին, ժամը 11:00-ին, Քաղցրաշենի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու հերթական...
Զբոսավարների խումբը մաքրման աշխատանքներ է իրականացրել Արտաշատից դեպի Խոր Վիրապ տանող ճանապարհին 26.06.2020
«Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի» և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի օժանդակությամբ՝ «Մի բան անենք» արշավի շրջանակներում, արդեն մեկ շաբաթ է՝ մոտ երկու հարյուր զբոսավարներ իրականացնում են Երևանի և ՀՀ մարզերի զբոսաշրջային վայրեր տանող ճանապարհների սանիտարական մաքրման աշատանքներ: Հունիսի 25-ին Արարատի մարզ կատարած այցի ժամանակ իրականացվել են սանիտարական մաքրման աշխատանքներ՝ Արտաշատից դեպի Խոր Վիրապ վանական համալիր տանող...