Նորություններ

Երասխ համայնքի դպրոցի մեկ մասնաշենքը վերակառուցվում է որպես մանկապարտեզ 21.07.2020
Արարատի մարզի սահմանամերձ Երասխ համայնքի դպրոցի մեկ մասնաշենքը վերակառուցվում է որպես մանկապարտեզ և գրեթե պատրաստ է շահագործման: Իրականացվել են մասնաշենքի բետոնով ամրացման և հիմնանորոգման աշխատանքներ, վերակառուցվել են սանհանգույցները, փոխարինվել են դռները, պատուհաններն ու հատակը, ջրամատակարարման ու կոյուղու ներքին և արտաքին համակարգերը, անցկացվել են էլեկտրաէներգիայի առավել ապահով մալուխներ, ինչպես նաև ներդրվել է հակահրդեհային ազդարարման, օդափոխության և ջեռուցման համակարգեր, իսկ տաք...

ԵՂԵ՛Ք ԻՐԱԶԵկ 21.07.2020
«Բարձր վարձատրվող» աշխատանքի, «մեծ հեղինակություն» ունեցող հաստատություններում ուսուցման, «հաջող» ամուսնությանը վերաբերող խոստումների ետևում հաճախ թաքնված է ԹՐԱՖԻՔԻՆԳԸ…. ԵՂԵ՛Ք ԻՐԱԶԵԿ Եթե Դուք աշխատում եք կամ որոշել եք երկրից դուրս աշխատանքի մեկնել ...

Այգավան համայնքի մոտ գտնվող կամուրջը նորոգման աշխատանքների պատճառով միակողմանի փակ է 20.07.2020
Մեկնարկել են Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 45+000 հատվածում՝ Արարատի մարզի Այգավան համայնքի մոտ գտնվող կամրջի նորոգման աշխատանքները։ Կամրջի նորոգումն իրականացվում է «Արարատ ճանշին» ՍՊ ընկերության կողմից։ Աշխատանքներն ընթանալու են 90 օր։ Աշխատանքների անվտանգ և բնականոն ընթացքն ապահովելու նպատակով կամուրջը միակողմանի փակ է։ Կամրջի հատվածում տեղադրված են անվտանգության նշաններ։ Վարորդներին հորդորում ենք տվյալ...

Մարզպետն այցելել է Ս. Հովհաննես Կարապետ վանական համալիր 16.07.2020
Մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր այցելել է Ս. Հովհաննես Կարապետ վանական համալիր (Մոշաղբյուր բնակավայր): Այցի ժամանակ համալիրում առկա խնդիրները ներկայացրել է Արիստակես վարդապետ Այվազյանը, որը վերջերս է ծառայության կոչվել Արարատյան Հայրապետական թեմի Արարատի մարզում` որպես Ս. Հովհաննես Կարապետ վանքի վանահայր` Առաջնորդական փոխանորդի իշխանության ներքո: Այցի շրջանակներում քննարկվել է դեպի Սուրբ Հովհաննես Կարապետ վանական համալիր տանող ճանապարհի բարեկարգման և վանական համալիրի վերականգնմանը...

Նոր Կյանք համայնքում ոռոգման ցանց է անցկացվում 15.07.2020
Ինչպես և խոստացվել էր, այս տարի ևս Արարատի մարզում սուբվենցիոն ծրագրերի իսկական բում է լինելու: Մարզի տարբեր համայնքներում աշխատանքային իսկական եռուզեռ է: Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մարզի Նոր Կյանք համայնքում ոռոգման ցանց է կառուցվում. աշխատանքներն արդեն մեկնարկել են: Ոռոգման ցանցի կառուցման արդյունքում կբարելավվի մոտ 125 հա ոռոգվող տարածքի ջրամատակարարումը, կբարձրանա համակարգից օգտվող մոտ 45 գյուղացիական տնտեսության աշխատանքների...

Համագործակցության հուշագիր է ստորագրվել 15.07.2020
ՀՀ Արարատի մարզպետարանի և «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի միջև այսօր կնքվել է համագործակցության հուշագիր: Հուշագիրը ստորագրել են Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ու ինստիտուտի ռեկտորի ժ/պ Դավիթ Խիթարյանը: Համագործակցության շրջանակներում մարզպետարանն ինստիտուտին կներկայացնի մարզում տեղակայված հանրակրթական դպրոցներում «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասավանդման և մարզադպրոցներում մարզումների կազմակերպման, ֆիզիկական կուլտուրայի...