Նորություններ

Հայտարարվել է Հ12-Նորամարգ-Հովտաշեն-Մ2 4.4 կմ երկարությամբ ավտոճանապարհի վերականգնման մրցույթ 25.05.2020
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում հայտարարել է Արարատի մարզի Հ12-Նորամարգ-Հովտաշեն-Մ2 4.4 կմ երկարությամբ ավտոճանապարհի վերականգնման մրցույթ։ Աշխատանքները ներառում են գոյություն ունեցող ենթահիմքի քանդում և նոր ենթահիմքի կառուցում, նոր խճային հիմքի կառուցում, հարթեցնող շերտի տեղադրում,...

Վարչապետն այցելել է Արարատի մարզ 25.05.2020
Մայիսի 23-ին Արարատի մարզ էր այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում ուղեկցում էին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Վարչապետին և նախարարաներին դիմավորել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։ Այցի ընթացքում նրանք վարչապետի հետ շրջել են մարզի մի քանի համայնքներում և ծանոթացել գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին։ Սկզբում եղան Ազատավան համայնքի ինտենսիվ այգիներում, որտեղ Իտալիայից և Հոլանդիայից բերված տնկիներով...

Գարիկ Սարգսյանը հանդիպել է մարզի առողջապահական հաստատությունների տնօրենների հետ 25.05.2020
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր հանդիպել է մարզի երեք տարածաշրջանների ԱԱՊ (Առողջության առաջնային պահպանման) հաստատությունների տնօրենների հետ։ Հրավիրված խորհրդակցության ընթացքում Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանը ներկայացրել է ԱՆ No 1606-Ա հրամանը՝ Արտահիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը հաստատելու վերաբերյալ, որը ենթադրում է՝ 1)...

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի շնորհավորական ուղերձը շրջանավարտներին 25.05.2020
Սիրելի շրջանավարտներ Ի սրտե շնորհավորում եմ ձեզ դպրոցն ավարտելու կապակցությամբ: Ցավոք, այս տարի՝ պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսի համավարակով, հնարավոր չի լինի ձեզ շնորհավորել՝ զանգվածային միջոցառումներ անցկացնելով: Սակայն այս ամենը ձեզ չպետք է վհատեցնի: Այս ամենից ինչպես դուք, այնպես էլ մենք բոլորս, պետք է ամրացած դուրս գանք՝ համատեղ պայքարելով համավարակի տարածման դեմ: Ձեզ համար այսօրվանից կյանքի նոր փուլ է սկսվում և այդ փուլ դուք պետք է մտնեք վստահ, անտրտունջ և նոր գիտելիքներ...
Տեղեկացում 23.05.2020
Հունիսի 1-ին, ժամը 15:00-ին, Լուսառատի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու հերթական նիստը: *** Հունիսի 1-ին, ժամը 16:00-ին, Ոստանի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու հերթական նիստը: *** Հունիսի 2-ին, ժամը 11:00-ին, Մասիսի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու հերթական նիստը: *** Հունիսի 2-ին, ժամը 11:00-ին, Ուրցաձորի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու հերթական...

Մարզում կա կորոնավիրուսով հաստատված 552 վարակակիր 22.05.2020
Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 552 է, որոնցից 213-ը՝ առողջացած, 8-ը՝ մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 331 քաղաքացի: