Նորություններ
Վերջին մի քանի տարում Արարատի մարզպետարանի և ֆրանսիական «Լե Լաբողատուաղ Սեղվիե» դեղագործական ընկերության միջև հաստատվել է սերտ համագործակցություն։ Կապված նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) լայն տարածման հետ, ինչպես նաև կարևորելով վարակի դեմ ճիշտ պայքարը՝ ընկերության կողմից մարզպետարանին են նվիրաբերվել բժշկական դիմակներ, տարածքի և ձեռքերի ախտահանման միջոցներ, բժշկական ձեռնոցներ, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին։ Մարզպետարանի կողմից դրանք կբաժանվեն...
Մարզպետ Գարիկ Սարգսյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը 27.03.2020
Հանրային հեռուստաընկերության եթերում Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ներկայացրել է, թե ինչպիսի իրավիճակ է Արարատի մարզում՝ արտակարգ դրություն հայտարարելուց հետո։ Տեսանյութը՝ այստեղ :
Տեղաշարժման թերթիկները հասանելի են Հայմամուլի բոլոր կրպակներում: 26.03.2020
Հայմամուլի բոլոր կրպակներում հասանելի են տեղաշարժման թերթիկները: Դրանք տրամադրվելու են անվճար: Հիշեցնենք, որ պարետի ցուցումով մարտի 25-ից քաղաքացիները պետք է տանից դուրս գան հատուկ ձևաթղթով: Ձևաթղթի մեջ պետք է ներառված լինեն անձի անուն, ազգանուն, հայրանուն, ելքի ժամ, ելքի հասցե, այցելության վայրի հասցե և անվանում, այցելության նպատակ և վերադարձի ակնկալվող ժամ։ Քաղաքացին պետք է պարտադիր իր մոտ ունենա նաև անձնագիր կամ ID։ Ի դեպ, ձևաթուղթը կարող է լինել ոչ միայն տպած, այլև ՁԵՌԱԳԻՐ...
Ջրագիծ է անցկացվում, որտեղից ջուր կստանան մարզի մի քանի համայնքներ 26.03.2020
«Վեոլիա ջուր» ընկերության կողմից այս օրերին Արարատի մարզի Նոր Ուղի համայնքում կառուցված, բայց դեռևս չշահագործվող օրվա կարգավորիչ ջրամբարից /ՕԿՋ/ դեպի հարակից բնակավայրեր 250մմ տրամագծով պոլիէթիլենային ջրագիծ է անցկացվում։ Այստեղ մշտապես՝ հատկապես ամռանը, խմելու ջրի խիստ պակաս է զգացվում: Այստեղից ջուր կստանան Փոքր Վեդին ու Լուսառատը, իսկ Նոր Կյանքը՝ մասնակի: Նաև նախատեսվում է Տափերականի ներքին ցանցը, գործող վթարվածի փոխարեն, միացնել այս նոր կառուցվող գծին, ինչն անպայման...
Պարետի որոշում 25.03.2020
‼️ Ձևաթուղթը կարող է լինել ձեռագիր ‼️ Պարետի որոշում Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝ մինչև 2020 թվականի մարտի 31-ը՝ ժամը 23:59-ը՝ 1. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանափակել մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանել անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց մշտական բնակության կամ իրենց...
Հիշեցում 24.03.2020
«Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թ․մարտի 16-ի 298-Ն որոշման ուժի մեջ մտնելուց հետո Արարատի մարզպետարանը քաղաքացիների դիմումների, բողոքների և հարցումների ընդունումն իրականացնում է միայն էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (www.e-request.am) միջոցով՝ պատասխանները տրամադրելով նույնպես էլեկտրոնային եղանակով՝ նպատակ ունենալով բացառել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիների...