Նորություններ
Տեղեկացում 03.04.2020
Ապրիլի 6-ին, ժամը 09:00-ին, Նարեկի համայնքապետարանում անցկացվելու է Նարեկ համայնքի ավագանու հերթական նիստը:

Խիստ հսկողություն՝ Արարատի մարզի տարածքում 02.04.2020
Ինչպես հայտնի է՝ ՀՀ տարածքում միջմարզային շարժն, ընդհանուր առմամբ, սահմանափակվել է։ Խիստ հսկողություն է սահմանվել նաև Արարատի մարզից Երևան, մարզից մարզ և հակառակ ուղղություններով երթևեկության համար։ ❗️ Ոստիկանական ուժերին ավելացվել են Ազգային անվտանգության ծառայության, Ռազմական ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության ուժեր՝ վերահսկողությունը ավելի խստացնելու համար։ Ստուգվում է մեքենաներում ուղևորների քանակը և տեղաշարժման թերթիկի ու անձնագրի առկայությունը: Ուշադրություն է...

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ ասորիների Նոր տարվա առիթով 01.04.2020
Արարատի մարզի ասորական համայնքի սիրելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ: Սիրելի ասորիներ, թող այս գեղեցիկ տոնը ձեզ համար խաղաղություն, երջանկություն և բարօրություն բերի։ Դժվարին այս օրերին մեր բարեկամ ասորիներին մաղթում եմ հատկապես քաջառողջություն և մեծ համբերություն։ Թող տարին ուրախ շարունակություն ունենա ձեզ համար, միայն բարեկեցություն և լիություն բերի ձեզ։ Շնորհավոր Հաբ-Նիսան։

Արտաշատի բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոն բժշկական կենտրոնի 31.03.2020
Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության իրավիճակով պայմանավորված՝ Արտաշատի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոն բժշկական կենտրոնի: Այսուհետ այստեղ կտեղափոխվեն կորոնավիրուսային հիվանդությամբ ախտորոշված պացիենտներ։ Վերջիններիս Կենտրոնում կցուցաբերվի հիվանդանոցային բուժօգնություն։ Նշենք, սակայն, որ կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում այստեղ չի իրականացվի։

Արարատի մարզի դպրոցահասակ երեխաների շուրջ 82 տոկոսը մասնակցում է հեռավար ուսուցմանը 30.03.2020
Ինչպես հայտնի է, կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով առաջացած իրավիճակում հանրակրթական ուսումնական հաստատությունների կրթական գործընթացի շարունակականությունը հնարավորինս ապահովելու համար Հայաստանը ժամանակավորապես անցել է հեռավար ուսուցման համակարգի։ Ըստ նախնական գնահատման՝ Արարատի մարզի դպրոցահասակ երեխաների շուրջ 82 տոկոսը մասնակցում է հեռավար ուսուցմանը: Հեռավար ուսուցման համար դպրոցների ուսուցիչները օգտվում են ԿԳՄՍ նախարարության կողմից գործարկված heravar.armedu.am համալիր էջից:...

Արարատի մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է մոտ 85-ի․ Գարիկ Սարգսյան 30.03.2020
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում ներկայացրել է մարզում տիրող իրավիճակն ու կոչով դիմել քաղաքացիներին։ Մարզպետն ասել է․ • Արարատի մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է մոտ 85-ի։ • Այս պահին մարզում ունենք մի քանի թեժ օջախներ։ Հիմնականում Մասիսի տարածաշրջանի մեր համայնքներն են՝ կապված բոլորին հայտնի արտադրամասի դեպքի հետ։ Արտադրամասը գտնվում է Երևանում, բայց մեծ թվով աշխատակիցներ ունի մեր մարզից՝ Մասիսի և Արտաշատի...