Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մասիսում կայացել է Արարատի մարզի շախմատի պատանեկան թիմային մրցաշարը

Մասիսում կայացել է Արարատի մարզի շախմատի պատանեկան թիմային մրցաշարը 02.03.2020

Մասիսի զարգացման հիմնադրամի, ​AthleteSportClub մարզական ակումբի, Հայաստանի շախմատի ակադեմիայի և Արարատի մարզի շախմատի ֆեդերացիայի կողմից անցկացվել է Արարատի մարզի շախմատի պատանեկան թիմային մրցաշարը: « Մասիս տեղեկատու »  կայքը տեղեկացնում է, որ մրցաշարին մասնակցել են Մասիսի, Արտաշատի, Վեդու, Արարատ քաղաքի և Արարատ գյուղի Հայաստանի շախմատի ակադեմիայի մասնաճյուղերի սաները (40 շախմատիստ)։ Մրցաշարի փակմանը ներկա են եղել Շախմատի ֆեդերացիայի Արարատի մարզի պատասխանատու...

Կստեղծվի սոցիալական  շտապ օգնության համակարգ

Կստեղծվի սոցիալական շտապ օգնության համակարգ 02.03.2020

Սոցիալական ծառայությունների որակի արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնել է սոցիալական շտապ օգնության համակարգի (այդ թվում՝ մթերային բանկի) ձևավորում: Համակարգի ձևավորումը թույլ կտա արտակարգ՝ կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող իրավիճակներում հայտնված, անհետաձգելի օգնության կարիք ունեցող անձանց (ընտանիքներին) սոցիալական խնդիրների լուծման հարցում արագ արձագանքել: Վերոնշյալ ծրագրի տեղայնացման նպատակով Արարատի...

Տեղեկացում 02.03.2020

Մարտի 2-ին, ժամը 12:00-ին, Արևշատի համայնքապետարանում կկայանա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Մարտի 3-ին, ժամը 15:00-ին, Լուսառատի համայնքապետարանում կկայանա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Մարտի 9-ին, ժամը 16:00-ին, Ոստանի  համայնքապետարանում կկայանա համայնքի ավագանու հերթական նիստը:

Մեկնարկում է «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթը

Մեկնարկում է «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթը 28.02.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի համապատասխան հրամանով հաստատված կանոնակարգի համաձայն մեկնարկում է 2020 թվականի «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթը: Արդեն մեկնարկել է հայտերի հավաքագրման գործընթացը: Մարզային փուլին մասնակցելու համար ընտանիքները պետք է հայտերը ներկայացնեն մարզպետարան մինչև ս/թ հունիսի մեկը: Մրցույթի մարզային ընտրական փուլն անցկացվելու է հունիսին: Հիշեցնենք, որ անցած՝ 2019 թվականին, «Լավագույն մարզական ընտանիք»...

Ֆորում՝ «ՏԻՄ-երում կանանց մասնակցության ընդլայնումը՝ համայնքների զարգացման գրավական» թեմայով

Ֆորում՝ «ՏԻՄ-երում կանանց մասնակցության ընդլայնումը՝ համայնքների զարգացման գրավական» թեմայով 28.02.2020

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը, համագործակցելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՕքսԵՋեն հիմնադրամի հետ, այսօր Արարատի մարզում կազմակերպել էր «ՏԻՄ-երում կանանց մասնակցության ընդլայնումը՝ համայնքների զարգացման գրավական» թեմայով ֆորում, որին մասնակցում էին Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը, ավագանիներում ներգրավված կին անդամներ, ոլորտային նախարարությունների և այլ պետական...

Արտաշատի ԲԿ-ի աշխատակիցների աշխատավարձը բարձրացվել է

Արտաշատի ԲԿ-ի աշխատակիցների աշխատավարձը բարձրացվել է 27.02.2020

Արտաշատի ԲԿ-ի ավելի քան 500 աշխատակիցների աշխատավարձ բարձրացվել է: Դա հնարավոր է դարձել տարիներ շարունակ բուժկենտրոնում կուտակված պարտքերը զրոյացնելու արդյունքում: Ի դեպ, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հանձնարարականով՝ ԲԿ-ում հունվար ամսվա արդեն վճարված աշխատավարձերի համար կկատարվի վերահաշվարկ և կվճարվի տարբերությունը: Հիշեցնենք, որ Արտաշատի ԲԿ-ն ունեցել է 216 մլն ՀՀ դրամ պարտք, որը մարվել է 2019 թվականին: Անցած տարի այս բուժհաստատությունում կրկնակի ավելացել են նաև վճարովի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20