Նորություններ

Շահումյանում արտեզյան հոր կվերագործարկվի 15.04.2019
ՀՀ կառավարության 27.09.2018թ. որոշմամբ նախատեսված առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք ծրագրի շրջանակներում Շահումյանում մեկնարկել են արտեզյան հորի վերագործարկման աշխատանքներ: ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ և Շահումյան համայնքի համաֆինանսավորմամբ կյանքի կոչվող ծրագրով նախատեսվում է նաև հորի էլեկտրամատակարարման, 10կՎ ՕԳ-ի կառուցման և 100կՎԱ հզորության կայմային ՏԵ-ի տեղադրում, որն էլ իրականացվում է այժմ:
Տեղեկացում 15.04.2019
Ապրիլի 16-ին, 11:00-ին, Խաչփարի համայնքապետարանում տեղի կունենա ավագանու հերթական նիստը: ******** Ապրիլի 17-ին, ժամը 11:00-ին, Բերքանուշի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերչթական նիստը: ******** Ապրիլի 19-ին, ժամը 15:00-ին, Բերդիկ համայնքապետարանում տեղի կունենա ավագանու հերթական նիստը: ******** Ապրիլի 19-ին, ժամը 15:00-ին, Հայանիստի համայնքապետարանում տեղի կունենա ավագանու հերթական նիստը: ******** Ապրիլի 17-ին, ժամը 10:00-ին, Շահումյանի...

Թումանյանի «Անուշը»՝ բուրաստանցիների ներկայացմամբ 15.04.2019
Հովհաննես Թումանյանի 150-ամյակի առթիվ Բուրաստան մշակույթի տանը կայացել է «Հանճարեղ Լոռեցին» խորագիրը կրող միջոցառումը, որի նպատակն էր ևս մեկ անգամ հիշել ու արժևորել հանճարեղ լոռեցու ժառանգությունը: Միջոցառման գագաթնակետը բուրաստանցիների կողմից Թումանյանի «Անուշ»-ի ներկայացումն էր՝ գրադարանավար Սիլվա Մանուկյանի բեմադրմամբ: Թումանյանական հոբելյանական տարվա կապակցությամբ Բուրաստանի գրադարանում ամբողջ տարին գործելու է գրքի ցուցահանդես:

Արարատի մարզպետն ընդունել է ՌԴ Դաշնային Ժողովի անդամ Իգոր Չերնիշենկոյին 15.04.2019
ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Դաշնային Ժողովի անդամ Իգոր Չերնիշենկոյին: Մարզպետի ու Իգոր Չերնիշենկոյի բանակցությունների թեման ՀՀ Արարատի մարզի և ՌԴ մարզերի միջև գյուղատնտեսության, առևտրի, տուրիզմի, ձեռնարկատիրության, մշակութային, մարդասիրական և կրթական ոլորտներում երկկողմ համագործակցությանն էր ուղղված: Ողջունելով և շնորհակալություն հայտնելով այցելության համար՝ Գարիկ Սարգսյանը նշել է, որ Արարատի մարզպետարանը բաց է ռուս գործընկերների հետ համագործակցության համար:...

Ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման ծրագիր 12.04.2019
Արտադրանքի մրցունակ ինքնարժեք, Շատ ու որակյալ բերք` փոքր հողատարածքից: Եթե որոշել եք հիմնել ինտենսիվ պտղատու այգիներ` պետությունը Ձեզ կաջակցի այդ գործում։ Առաջարկում ենք օժանդակության երկու տարբերակ։ Առաջին տարբերակ Օգտվել այգիների հիմնման համար մատչելի տոկոսադրույքով վարկից, որը ձեզ համար հասանելի կլինի տարեկան ընդամենը 2% տոկոսադրույքով, իսկ սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին և 3 հա այգի հիմնող...

Արարատի մարզպետն ընդունել է իրանցի գործարարներին 11.04.2019
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան տնտեսական հարցերով պատասխանատու Մոհսեն Ռահիմիին և իրանցի գործարարներին: Ողջունելով և շնորհակալություն հայտնելով հյուրերին այցելության համար՝ մարզպետ Սարգսյանն ընդգծել է, որ կարևորում է մարզում ներդրումային ծավալների ընդլայնումը և Հայաստան-Իրան համագործակցությունը նաև այս համատեքստում: «Մենք ուրախ ենք, որ դուք նույնպես կարևորում եք երկկողմ հարաբերությունների խորացումն ու...