Նորություններ

Արարատի մարզպետն այցելել է 15-րդ երեխան ունեցած ընտանիքին 24.10.2018
Արարատի մարզի Այգավան համայնքը ներկայացնող Մելքոնյանները հանրապետությունում 15 երեխա ունեցող միակ երիտասարդ ընտանիքն են։ Վերջին՝ տասնհինգերորդ երեխան ծնվել է հոկտեմբերի քսաներեքին։ Այսօր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այցելել է Վեդու ծննդատուն և շնորհավորել տասը աղջիկ և հինգ տղա ունեցող ընտանիքին ևս մեկ զավակի ծննդյան կապակցությամբ, հանձնել նվերներ, մաղթել առողջություն, ինչպես նաև նրանց մշտապես աջակցելու պատրաստակամություն հայտնել։

Հանդիպում Արարատի մարզպետարանում 24.10.2018
Հոկտեմբերի 24-ին Արարատի մարզպետն ընդունել է <<Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն>> ՊՈԱԿ-ի տնօրենությանը։ Հանդիպման ընթացքում հյուրերը Գարիկ Սարգսյանին են ներկայացրել կազմակերպության նպատակներն ու գործունեության ոլորտը և շեշտել, որ հուշարձանների պահպանումից, պատշաճ տեսքի բերելուց զատ իրականացնում են նաև հուշարձանների հանրահռչակում, ինչը լուրջ խթան կարող է հանդիսանալ տուրիզմի զարգացման համար։ Մարզի ղեկավարը կարևորել է...

Արարատի մարզի բասկետբոլի թիմը եզրափակիչ փուլում է 23.10.2018
8-12-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող սպորտլանդիայի շրջանակներում դեռևս ընթանում են մարզական մրցումներ մի քանի սպորտաձևերից: Երեկ կայացած բասկետբոլի կիսաեզրափակիչ փուլի ընթացքում Արարատի մարզի կանանց թիմը հաղթանակ է տարել Երևանի և Արմավիրի թիմերի նկատմամբ: Վճռորոշ եզրափակիչ խաղը տեղի է ունենալու նոյեմբերի 13-ին, իսկ թե ով է լինելու Արարատի մարզը ներկայացնող թիմի մրցակիցը, պարզ կդառնա օրեր անց:

Արարատի մարզպետը շնորհավորել է Արարատի մարզի մի շարք համայնքների նորընտիր ղեկավարներին 23.10.2018
Հոկտեմբերի 21-ին Արարատի մարզի վեց համայնքներում կայացել են ՏԻՄ հերթական և արտահերթ ընտրություններ։ Այսօր Դալար, Զանգակատուն, Նոր Կյանք, Վերին Դվին, Հովտաշեն, Լուսաշող, համայնքների նորընտիր ղեկավարների հետ հանդիպման ընթացքում Գարիկ Սարգսյանը շնորհավորել է նրանց, մաղթել արդյունավետ, թափանցիկ ու ժողովրդի բարօրությանն ուղղված կառավարում, ապա շեշտել, որ ՏԻՄ վերջին ընտրություններն աննախադեպ էին իրենց ժողովրդավարությամբ։ Նորընտիր ղեկավարները շնորհակալություն են հայտնել...

Արարատի մարզպետը մասնակցել է ոռոգման նոր համակարգի բացմանը 22.10.2018
ԱՄՆ ՄԶԳ, Հայ օգնության ֆոնդի, Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի համատեղ ուժերով Սայաթ-Նովա համայնքում իրականացվել է ոռոգման համակարգի բարելավմանն ուղղված ծրագիր: Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի արդյունավետ կառավարմանն ուղղված վերոհիշյալ ծրագրի շրջանակներում կառուցվել է նոր պոմպակայան, տեղադրվել դիմացկուն պոլիէթիլենային խողովակներով հագեցած ոռոգման նոր համակարգ: Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ու ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը հոկտեմբերի...

Զորակի մանկապարտեզը՝ երեխաների սիրելի վայր 19.10.2018
Այս տարի ապրիլին բացված Զորակ համայնքի մանկապարտեզ են հաճախում ոչ միայն զորակցի երեխաները: Նախապես երկու խմբի համար նախատեսված մանկապարտեզում սեպտեմբեր ամսից բացվել է երրորդ խումբը՝ երեխաներ ընդգրկելով նաև Դաշտավան և Նիզամի համայնքներից: Զորակի համայնքապետարանի ֆինանսավորմամբ բացված մանկապարտեզը կառուցված է երեխաներին լիարժեք կրթություն ու դաստիարակություն տալու համար նախատեսված բոլոր նորմերին համապատասխան, յուրաքանչյուր խումբ ունի խաղասրահ, ննջասենյակ, սանհանգույց, ճաշասենյակ ու...