Նորություններ
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ընտանիքի օրվա կապակցությամբ 15.05.2018
Սիրելի հայրենակիցներ Հայ իրականության մեջ ընտանիքն է հանդիսանում ազգային ու ընտանեկան բարձր արժեքների կրողն ու պահպանողը: Հայրենիքի ու երկրի, մեծերի ու միմյանց հանդեպ սերն ու պատասխանատվությունը կարևորագույն այն արժեքներն են, որոնց հիմքը դրվում է ընտանիքում: Եվ հենց այդ սիրո ու նվիրումի շնորհիվ հայ ժողովուրդը արժանապատվորեն ու հաղթանակած է թևակոխել իր պատմության բոլոր դժվարին փուլերը: Կրկին շնորհավորում եմ ձեզ Ընտանիքի օրվա կապակցությամբ և մաղթում բոլորիս ընտանիքներին...

Կաթ արտադրողների միության հայտարարությունը 14.05.2018
Վերջին ժամանակներս գյուղացիական տնտեսություններում անհիմն լուր էր տարածվել վերամշակողների կողմից կաթի գնման գնի կտրուկ նվազեցման վերաբերյալ, ինչը առաջացրել էր գյուղացիների վրդովմունքը։ Մայիսի 11-ին խնդրի լուծման նպատակով վերամշակողների և գյուղտնտեսությունների ներկայացուցիչները հավաքվել էին գյուղնախարարի մոտ։ Հաշվի առնելով խնդրի հրատապությունը՝ այսօր, մայիսի 13-ին, հաշվի չառնելով հանգստյան օրվա հանգամանքը, վերոնշյալ կազմին ընդունեց ՀՀ Կառավարության փոխվարչապետը։ Ելնելով ներկա...
Աշխատանքային խորհրդակցություն 14.05.2018
Մայիսի 14-ին մարզպետ Արամայիս Գրիգորյանի գլխավորությամբ Արարատի մարզպետարանում տեղի է ունեցել հերթական աշխատանքային խորհրդակցությունը։ Մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ կայացած խորհրդակցության սկզբում մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը զեկուցել է մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների ընթացքի և մայիսի 28-ին մարզկենտրոն Արտաշատում կայանալիք եզրափակիչ տոնական միջոցառման վերաբերյալ: Այնուհետև քննարկվել են մայիսի 20-ին Հնաբերդ...
Տեղեկացում 14.05.2018
Մայիսի 18-ին ՝ ժամը 15:00-ին,ՀՀ Արարատի մարզի Հայանիստի համայնքապետարանի շենքում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: ___________ Մայիսի 21-ին ՝ ժամը 14:00-ին,ՀՀ Արարատի մարզի Բերքանուշի համայնքապետարանի շենքում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը:

<<Նոր սերունդ>> թատերախումբը միջազգային թատերական փառատոնից վերադարձել է մրցանակներով 11.05.2018
Ապրիլի 30-ից մայիսի 6-ը Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում կայացել է <<Պատանի թատերասեր>> թատերական փառատոնը, որին Հայաստանի Հանրապետությունից մասնակցելու հրավեր է ստացել Մասիսի մշակույթի կենտրոնի <<Նոր սերունդ>> թատերախումբը: Փառատոնին թատերախումբը հանդես է եկել երկու` Հովհաննես Թումանյանի <<Տերն ու ծառան>> և <<Կիկոսի մահը>> ստեղծագործությունների ներկայցմամբ` արժանանալով <<Լավագույն ազգային պահպանող>> և...
Տեղեկացում 11.05.2018
Մայիսի 15-ին ՝ ժամը 12:00-ին,ՀՀ Արարատի մարզի Մրգավետի համայնքապետարանի շենքում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: ------------------- Մայիսի 18-ին` ժամը 17:00-ին, ՀՀ Արարատի մարզի Արարատի քաղաքապետարանի շենքում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: ------------------- Մայիսի 18-ին ՝ ժամը 17:00-ին,ՀՀ Արարատի մարզի Բուրաստանի համայնքապետարանի շենքում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: