Նորություններ

Հունվարի 9-17-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում անց է կացվել Անդրանիկ Մարգարյանի անվան 8-րդ հուշամրցաշարը, որին մասնակցել են շախմատիստներ Երևանից ու հանրապետության բոլոր մարզերից` 5 տարիքային խմբերում: Արարատի մարզը հուշամրցաշարում ներկայացրել է 46 շախմատիստ, որոնցից 13-ը ներկայացրել է Մասիսի տարածաշրջանը, 7-ը` Արարատի, 22-ը ` Արտաշատի, և 4 շախմատիստ հանդես է եկել Վեդու տարածաշրջանից: Մրցաշարի արդյունքներով վեդեցի Նարեկ Ղազարյանը դարձել է չեմպիոն: Չեմպիոնի տիտղոսն է նվաճել նաև այգեպատցի Արշակ...

<<Կայուն դպրոցական սնունդ>> ծրագիրն Արարատի մարզում շարունակում է իր հաջող ընթացքը 17.01.2018
Դպրոցական սննդի ծրագրի ամենահաջողված նախաձեռնություններցի մեկը` «Կայուն դպրոցական սնունդ»-ը, Արարատի մարզում մեկնարկել է հաջողությամբ և այժմ էլ շարունակում է իր բնականոն ընթացքը: Դեռևս 2010թ. Հայաստանում մեկնարկած ծրագիրն Արարատի մարզում իրականացվում է ՀՀ կառավարության պատասխանատվության ներքո: Ներկայումս ծրագրի շրջանակներում ամեն օր սնունդ է ստանում Արարատի մարզի դպրոցների 1-4 դասարանների շուրջ 14899 աշակերտ:

Հունվարի 30-ին կմեկնարկի 2017-2018թթ. առարկայական օլիմպիադաների տարածաշրջանային փուլը 16.01.2018
Արարատի մարզի բոլոր տարածաշրջաններում արդեն իսկ ավարտվել է առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլը: Առարկայական օլիմպիադաների այս` մեկնարկային փուլի մասնակիցներից հաջորդ` տարածաշրջանային փուլին մասնակցելու հնարավորություն են ստացել այն աշակերտները, ովքեր հավաքել են առավելագույն միավոր: Ըստ մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության` հունվարի 30-ից մեկնարկելու է մի քանի առարկաների տարածաշրջանային, ինչպես նաև Ֆիզիկա, Մաթեմատիկա, Քիմիա, Կենսաբանություն,...

Ջրօրհնեքի արարողություն Դվինի հնավայրում 15.01.2018
Դվինի հնավայրում` Կաթողիկե սուրբ Գրիգոր Լուսավորիչ խոնարհված եկեղեցու տարածքում, հունվարի 13-ին կատարվել է Ջրօրհնեքի արարողություն։ Արարողությունը կատարել է Ներքին Դվինի Սբ. Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եղիշե քահանա Նուրիջանյանը: Ջուրը Սրբալույս մյուռոնով, Խաչով եւ Ավետարանով օրհնելուց հետո բաժանվել է Հնաբերդ եւ Ներքին Դվին համայնքի բնակիչներին։

Մասիսի երիտասարդական կենտրոնում կայացել է <<Just Winter>> խորագրով ցուցահանդես-մրցույթը 13.01.2018
Հունվարի 13-ին Մասիս քաղաքի երիտասարդական կենտրոնի կողմից կազմակերվել էր ինքնատիպ ու հետաքրքիր «Just Winter» խորագրով ցուցահանդես-մրցույթը: Ցուցահանդեսին ներկայացված էին երիտասարդների կողմից արված լուսանկարներ: Հակոբ Քալաշյանի, Մարիաննա Պետրոսյանի, Գարիկ Ղազարյանի, Վարդուհի Մխիթարյանի, Նարեկ Առաքելյանի, Մարիամ Մուրադյանի, Սոֆա Համբարձումյանի, Թամարա Օհանջանյանի, Գագիկ Ստեփանյանի, Սվետլանա Սարգսյանի, Միքայել Առաքելյանի և Արևիկ Արշակյանի աշխատանքներն աչքի են ընկել հետաքրքիր...