Նորություններ

Վարչապետն ընդունել է զարգացման լավագույն ծրագրեր ներկայացրած համայնքների ղեկավարներին 20.04.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է մարզերի 20 համայնքների ղեկավարներին, ովքեր ներկայացրել են համայնքների զարգացման լավագույն ծրագրերը: Վարչապետը նշել է, որ կառավարության նպատակն է նոր որակ հաղորդել տարածքային կառավարման եռաստիճան համակարգին՝ համայնքներ, մարզպետարաններ, կառավարություն համագործակցությանը: «Մենք համոզված ենք, որ տարածքային զարգացումը, և ընդհանրապես, մեր երկրի զարգացումն անհնար է, եթե մարզերը, համայնքները հստակ չպատկերացնեն, չունենան զարգացման ծրագրեր, որտեղ...

Աշխատանքային խորհրդակցություն 19.04.2017
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները տեղեկատվություն են ներկայացրել ընթացիկ հանձնարարականների կատարման, իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ: Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հ.Տերտերյանը ներկայացրել է համայնքներում պետական...
ՀՀ վարչապետի գլխավորությամբ ՀՀ մարզեր աշխատանքային այցերի արդյունքում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում մարզերից շարունակում են ստացվել մի շարք ներդրումային ծրագրերի առաջարկություններ: Ապրիլի 11-ի դրությամբ ՀՀ Արարատի մարզից ստացվել է 10 ներդրումային ծրագրի առաջարկ, որոնք առաջիկայում կքննարկվեն ՀՀ կառավարության հարթակում: ՀՀ Արարատի մարզի ներդրումային ծրագրերի մասին՝ այստեղ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության պաշտոնական...

Տեղեկատվություն Արարատի մարզում մարտ ամսին գրանցված ծնունդների վերաբերյալ 14.04.2017
Մարզպետարանի անձնակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տվյալներով ՀՀ Արարատի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2017 թվականի մարտ ամսին գրանցվել է 151 ծնունդ: Նրանցից 66-ը աղջիկ է, 85-ը` տղա: Արտաշատի տարածաշրջանում ծնվել է 37 երեխա, Արարատի տարածաշրջանում ՝ 83 երեխա: Մասիսի տարածաշրջանում գրանցվել է 31 ծնունդ:
Սիրելի ՜ մայրեր, քույրեր և դուստրեր Տարիներ շարունակ Մայրության և գեղեցկության տոնը հայ ժողովուրդն առանձնակի սիրով ու ջերմությամբ է նշում : Հայ կանայք մեր գիտակցության մեջ ավանդապաշտ ընտանիքի կարևորագույն սյունն են, մեր հոգսերը հավասարապես կիսողը, հայ քաջորդիներին ոգեշնչողը, ազգային ավանդույթների կրողը և մատաղ սերնդին հոգևոր արժեքներ փոխանցողը: Գարնանաբույր տոնի առթիվ սրտանց շնորհավորում եմ բոլոր մայրերին, գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին և ցանկանում խաղաղություն,...

Աշխատանքային խորհրդակցություն 04.04.2017
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ: Մարզպետը շնորհավորել է կառավարման նոր համակարգին տանող ճանապարհին կարևոր իրադարձության՝ խորհրդարանական ընտրությունների կայացման կապակցությամբ, նշելով, որ ևմարզում, և ողջ հանրապետության տարածքում դրանք բարեկիրթ են ընթացել, իսկ նոր տեխնոլոգիաների կիրառումը թույլ է տվել առավել քաղաքակիրթ ձևով կատարել ընտրություն: Մարզպետը ընդգծել է նաև...


