Նորություններ

ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մասնակցեց Արարատի մարզխորհրդի նիստին 25.03.2015
Մարտի 24-ին Արարատի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ մարզխորհրդի 2015թ.-ի առաջին նիստը, որին մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչները, մարզի 95 համայնքների ղեկավարները, ավագանու անդամները և այլն: Մարզպետ Ռ. Աբրահամյանը ներկայացրեց մարզի 2014թ.-ի սոցիալ-տնտեսական իրավիճակը և 2015թ.-ի ընթացիկ գործունեությունը: Մարզպետն անդրադարձ կատարեց մարզի նախորդ տարվա...

Շախմատի կիսաեզրափակիչ մրցաշար 25.03.2015
Մարտի 14-22-ը ՀՀ Շախմատի ակադեմիայում կայացավ Հայաստանի շախմատի պատանիների և աղջիկների կիսաեզրափակիչ մրցաշարը: Մրցաշարին մասնակցում էին 10-18 տարեկան շախմատիստները: Արարատի մարզի 18 շախմատիստներն ընդգրկված էին բոլոր տարիքային խմբերում: Խաղն ընթացավ շվեյցարական մրցակարգով: Մինչև 10 տարեկանների տարիքային խմբում լավագույն արդյունքի հասավ Այգեզարդի միջնակարգ դպրոցի աշակերտ Մելքոնյան Արշակը, որը 9 խաղից վաստակեց 6,5 միավոր` գրավելով մրցաշարի 7-րդ հորիզոնականը և դուրս եկավ եզրափակիչ փուլ: Պատանի...

Բնապահպանության նախարարն այցելել է Արարատի մարզ 24.03.2015
Մարտի 23-ին Արարատի մարզպետարանում կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարել են ՀՀ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյան ը և Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Խորհրդակցությանը մասնակցել են Բնապահպանության նախարարության համապատասխան ենթակառուցվածքների ներկայացուցիչներ, մարզի ՋՕԸ-երի ու տարբեր համայնքերի ղեկավարներ: ՀՀ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը և Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն իրենց խոսքում կարևորել են...

Աջակցություն հողագործին 23.03.2015
ՀՀ կառավարության <<Գյուղատնտեսության աջակցություն>> ծրագրով շարունակվում է գյուղացիներին ցուցաբերվող օգնությունը: Շուկայականից զգալի ցածր գներով այս տարի ևս Արարատի մարզի գյուղացիները կգնեն ազոտական, ֆոսֆորական, կալիումական պարարտանյութ, որոնք տալիս են գյուղացիներին համայնքապետերի վաղօրոք ներկայացրած հայտերի հիման վրա: Մարզին հատկացվել է 3846 տ ազոտական (1 պարկը` 6000 դրամ), 191,8 ֆոսֆորական (1 պարկը` 7000 դրամ), 204,55 տ կալիումական (1 պարկը` 7000...

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում 21.03.2015
Հանրապետության Նախագահն այցելել է մարզի Արտաշատ համայնքի վարչական տարածքում գտնվող « Գրինհաուզ » ընկերություն , որը հիմնադրվել է 2011 թվականին՝ ջերմոցային համալիր կառուցելու և բանջարաբոստանային կուլտուրաների արտադրություն կազմակերպելու նպատակով : Ընկերության հիմնական գործունեությունը թարմ ու վերամշակված պտուղբանջարեղենի արտահանումն է դեպի ԱՊՀ և եվրոպական երկրներ : Հանրապետության գյուղատնտեսության...

Շարունակվում են տոնական միջոցառումները 16.03.2015
Արարատի մարզի Այգեպատ համայնքի գյուղապետ Սերյոժա Պետրոսյանը և ավագանու անդամները կանանց նվիրված միջոցառումն սկսեցին դպրոցից: Նրանք ուսուցչական կոլեկտիվին շնորհավորեցին մարզպետի և իրենց անունից, նվիրեցին արժեքավոր նվերներ: Գյուղապետարանի հանդիսությունների սրահում հյուրընկալվեցին 91 կանայք: Մորը նվիրված երաժշտության հնչյունների ներքո նրանք տեղ զբաղեցրին տոնական սեղանների շուրջ: Գյուղապետը, բացելով միջոցառումը, շնորհավորեց կանանց և ասաց, որ մեծ է նրանց ներդրումն Այգեպատ համայնքի զարգացման,...