Նորություններ

Մեծարեցին տարեցներին 02.10.2014
Հոկտեմբերի 1-ի` Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ, Արարատի մարզի 97 համայնքներին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ուղարկել էր շրջաբերականներ` տարեցների , հատկապես 100 և ավելի տարիք ունեցող 13 կենսաթոշակառուների նկատմամբ ուշադրությունն ու հոգատարությունը կրկնապատկելու վերաբերյալ: Տարեցների օրը Բուրաստան համայնքը նշեց մեծ շուքով: Տոնական դահլիճում ներկա էին գյուղի 111 տարեցներ` մանկավարժներ, բժիշկներ, ոստիկանության նախկին աշխատողներ, կթվորուհիներ, աշխատանքի, պատերազմի վետերաններ,...
Ռուբիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձն Ուսուցչի օրվա կապակցությամբ 02.10.2014
Սիրելի՜ մանկավարժներ Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքները մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ: Այս օրը կոչված է մեծարելու նրանց, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով կերտում են Հայաստանի Հանրապետության վաղվա օրը: Ձեր սաներն են վաղը կառուցելու և շենացնելու մեր երկիրը: Ուրեմն դուք եք` կերտում այս երկիրը, նրա պատմությունը, նրա այսօրն ու վաղը: Մաղթում եմ Ձեզ արգասաբեր աշխատանք, տոկունություն, առողջություն և նորանոր ձեռքբերումներ մատաղ սերնդի...

Մարզխորհրդի հերթական նիստը 30.09.2014
Սեպտեմբերի 30-ին Արարատի մարզպետարանում՝ 97 համայնքապետների, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների և Տարածքային կառավարման նախարարի խորհրդական Արմեն Մնացականյանի մասնակցությամբ, կայացավ այս տարվա երրորդ մարզխորհրդի նիստը : Մարզխորհրդի նիստի, որ վարում էր մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, անկյունաքարն աշնանացանի բարեհաջող կազմակերպումն էր, ոռոգման ջրի խնդիրը, համայնքների բյուջեների կատարողականը: Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանն...

Զինվորները հանդիպեցին ծնողներին 29.09.2014
Սեպտեմբերի 27-ին Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճը լեփ-լեցուն էր զինվորներով: Այնտեղ էին նաեւ նրանց ծնողները: Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի, ՀՀ Զինված ուժերի երրորդ բանակային կորպուսի հրամանատար գնդապետ Օնիկ Գասպարյանի, ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ջանքերով կազմակերպվեց զինվոր-ծնող հանդիպումը: Միջոցառումից առաջ Սեյրան Օհանյանը մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի հետ այցելեց սահմանապահ զորամասեր: Տոնական միջոցառումնըսկսվեց թատրոնի բակում: Փողային...

Արգավանդի երաժշտական դպրոցի բացումը 27.09.2014
Արարատի մարզի Արգավանդ համայնքում սեպտեմբերի 26-ին բացվեց հիմնանորոգված երաժշտական դպրոցը: Երաժշտանոցի բացման հանդիսավոր արարողությունը համընկավ Կոմիտաս Վարդապետի ծննդյան օրվա հետ: Բացման արարողությանը մասնակցում էին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, հովանավոր Արսեն Սայանը` տիկնոջ Կարինե Սայանի հետ, Արա Գևորգյանը, ներկայացուցիչներ ՀՕՖ-ից, հյուրեր ԱՄՆ-ից, երաժշտագետներ, մարզի երաժշտական դպրոցների տնօրեններ, տարբեր ԶԼՄ-ներ: Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, շնորհավորելով համայնքին,...

Պաշտպանվենք և պաշտպանենք բնակչությանը Էբոլա հիվանդությունից 25.09.2014
Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ստեփան Խաչատրյանի նախաձեռնությամբ Արարատի մարզպետարանում անցկացվեց դասախոսություն Էբոլա հիվանդության վերաբերյալ: Դասախոսությունը, որին մասնակցում էին Արարատի բոլոր տարածաշրջանների առողջապահական կենտրոնների ղեկավարները, շտապօգնության ծառայության աշխատողները, վարում էին ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբաններ Լուսինե Պարոնյանը և Սյուզաննա Մելիքջանյանը:...