Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

                Այցելություն Կապի ուսումնական գումարտակ

Այցելություն Կապի ուսումնական գումարտակ 30.12.2014

  Դեկտեմբերի 29-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն այցելեց Արտաշատի Կապի ուսումնական գումարտակ: Մարզպետին ուղեկցում էին քաղաքապետ Գագիկ Մուրադյանը, ԵԿՄ նախագահ Մնացական Մարգարյանը, Մրգավանի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Մխիթար քահանա Ալոյանը: Կապի ուսումնական գումարտակի հրամանատար փոխգնդապետ Նիկոլայ Խոջոյանը դիմավորեց հյուրերին, ապա համատեղ դիտեցին զինվորների հանդիսավոր քայլերթը: Մարզպետը Կապի ուսումնական գումարտակի հրամանատարին հանձնեց ամանորյա նվերները: Արդեն սեղանի շուրջ նա...

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈՒԲԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈՒԲԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 30.12.2014

Սիրելի հայրենակիցներ, ավարտվում է 2014 թվականը, որը մեզ համար ամենից առաջ աշխատանքի, արարման տարի էր: Մեր երկիրը էլ ավելի առաջ գնաց մեր ջանքերով, գյուղացու չարչարանքով ու մանկավարժի վաստակով, բժշկի նվիրումով ու գիտնականի մտքի թռիչքով, ձեռնարկատիրոջ համառությամբ: Անշուշտ, Ամանորն իր հետ բերում է նոր հույսեր, նոր սպասումներ ու ծրագրեր: Թող 2015-ը խինդ ու երջանկություն, նոր եռանդ ու երազանք պարգևի բոլորին,նոր ձեռքբերումներով պսակի յուրաքանչյուրիս ջանքերը: Թող Ամանորի թարմ շունչը մտնի...

                                        Մամուլի ասուլիս

Մամուլի ասուլիս 25.12.2014

  Դեկտեմբերի 25-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը  մարզի ԶԼՄ-ներին հաշվետվություն տվեց 2014թ. կատարած աշխատանքների, մարզի ձեռքբերումների մասին: Գյուղատնտեսության ոլորտում ակնառու հաջողությունները պայմանավորված են ՀՀ կառավարության օգնությամբ, մարզում այլընտրանքային  ոռոգման միջոցով սակավաջուր տարվա դժվարությունների հաղթահարմամբ: ՀՀ կառավարության ներդրումների հաշվին իրականացվել է լայնածավալ շինարարություն, մեծ թիվ է  կազմում նախակրթարանների ու դպրոցների...

                   Զորակոչային հանձնաժողովի նիստ

Զորակոչային հանձնաժողովի նիստ 24.12.2014

  Դեկտեմբերի 23-ին  Արարատի մարզպետարանում կայացավ  Զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստ` մարզի երեք տարածաշրջանների զինկոմների, 97 համայնքների ղեկավարների, ուժային կառույցի աշխատողների, ՀՀ ՊՆ Արարատի ռազմական ոստիկանության բաժնի պետ, փոխգնդապետ Արման Հակոբյանի մասնակցությամբ: Նիստը վարում էր Մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Նա ներկայացրեց նիստի մասնակիցներին և ասաց, որ հավաքվել են` ամփոփելու 2014թ. զորակոչի արդյունքները և...

                        Մարզխորհրդի ընդլայնված նիստ

Մարզխորհրդի ընդլայնված նիստ 24.12.2014

  Հունվարի 23-ին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ղեկավարությամբ կայացավ Մարզխորհրդի այս տարվա վերջին նիստը` մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների, 97 համայնքապետների, ԶԼՄ-ների մասնակցությամբ: Հաշվետվությունն սկսվեց գյուղատնտեսության ասպարեզում ձեռքբերումների մասին զեկուցումով: Վաղ գարնանային ցրտահարություններն, ինչպես նաև սակավաջուր տարին, կարող էին խոչընդոտել հողագործին, եթե նրա կողքին չկանգնեին կառավարությունն ու մարզպետը: Հողագործին օգնելու նպատակով գյուղացիներին...

     Կայացավ <<Արձագանք>> մանկական ազգագրական խմբի հերթական    ելույթը

Կայացավ <<Արձագանք>> մանկական ազգագրական խմբի հերթական ելույթը 20.12.2014

  Դեկտեմբերի 19-ին Մասիս քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի դահլիճում կայացավ  <<Արձագանք>> մանկական ազգագրական խմբի հերթական ելույթը: Միջոցառմանը, որ կայացավ <<Արձագանք>> ՀԿ-ի  <<Օգնենք հաշմանդամ երեխաներին>> բարեգործական նախաձեռնության շրջանակներում, հրավիրված էին 50 հաշմանդամ երեխաներ, ինչպես նաև վիրավոր ազատամարտիկների երեխաներ Մասիսից և շրջակա համայնքներից: Միջոցառումն սկսվեց Մասիսի եկեղեցու հոգևոր հովիվ տեր Աշոտ քահանա Սաֆարյանի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-03 18:05:42