Նորություններ
Շաքարային դիաբետի համաշխարհային օր 14.11.2014
Ամեն տարի նոյեմբերի 14-ը Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո նշվում է որպես շաքարային դիաբետի միջազգային օր, ինչը կոչված է հանրության ուշադրությունը հրավիրելու այս հիվանդությանը: 2014-2016 թվականներին այն նշվելու է «Դիաբետը և առողջ ապրելակերպը» խորհրդանիշով: Շաքարային դիաբետը 21-րդ դարի բժշկության ամենամեծ խնդիրներից մեկն է՝ լինելով հաշմանդամության հանգեցնող, ծանր բարդություններ առաջացնող քրոնիկ հիվանդություն, որը մեծ բեռ է բոլոր երկրների առողջապահության...

Հոբելյանական երեկո 14.11.2014
Նոյեմբերի 13-ին Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հոբելյանական երեկո էր: Թատրոնը նշում էր երեք երախտավորների` ՀՀ վաստակավոր արտիստ Բագրատ Գևորգյանի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Գրետա Գալստյանի, Անահիտ Բադալյանի հոբելյանները: Երեկոյին ներկա էին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը, ՀՀ մշակույթի նախարարության և Թատերական գործիչների միության աշխատողները, տարբեր մարզերից ժամանած թատրոնների տնօրեններ, արվեստագետներ: Խարազյանցիները...

Արարատցի մարզիկը հաղթել է 12.11.2014
Հոկտեմբերի 24-26-ը Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկ քաղաքում կայացավ Ձյուդոյի պատանիների միջազգային մրցաշարը: Մրցաշարին մասնակցում էր Հայաստանի ձյուդոյի հավաքականը, որի կազմում էր Արարատի մարզի Ազատավան համայնքի 16-ամյա բնակիչ Ժորա Սահակյանը: Մրցաշարին մասնակցում էին 15 պետությունների ուժեղագույն թիմերը: Ժորա Սահակյանը մենամարտեց 50 մարզիկների հետ և բացարձակ առավելությամբ գրավեց երրորդ մրցանակային տեղը` արժանանալով բրոնզե մեդալի: Այս հաղթանակը կարևորվում է նաև նրանով, որ արդեն 10...

Ի գիտություն 11.11.2014
2014 թվականի դեկտեմբերի 4-5-ը ՌԴ Օրենբուրգ քաղաքի <<Արմադա>> բիզնես-կենտրոնում կկայանա չորրորդ Եվրասիական տնտեսական համաժողովը: Եվրասիական տնտեսական համաժողովը միջազգային մակարդակի գործնական խորհրդկացական հարթակ է, որտեղ իրենց մասնակցությունն են ունենում դաշնակցային և տարածաշրջանային կառավարման մարմինների ղեկավարներ,փորձագետներ և գործարարներ Ռուսաստանի տարածաշրջաններից և սահմանակից երկրներից, քննարկվում են տնտեսության...

ՀՀ մշակույթի նախարարի այցն Արարատի մարզ 10.11.2014
Նոյեմբերի 7-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն աշխատանքային այցով Արարատի մարզում էր: Նրան ուղեկցում էին մարզպետի տեղակալ Շադյան Իլյիչը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը,մշակույթի և սպորտի բաժնի պետ Կարինե Հովհաննիսյանը և այլ պաշտոնատար անձինք: Նախարարի այցը սկսվեց Զանգակատուն համայնքից` Պարույր Սևակի տուն-թանգարանից: Վթարի վայրում, ապա Սևակի շիրմաքարի մոտ հյուրերը, իրենց խոնարհումն արտահայտելուց հետո, տուն-թանգարանի...
Շնորհավորական ուղերձ Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ 10.11.2014
Տեղական ինքնակառավարման համակարգի հարգելի աշխատակիցներ Շնորհավորում եմ Ձեզ Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ: Մեծ է Ձեր ներդրումը հանրապետության քաղաքացիական հասարակության կարևորագույն այս համակարգի կայացման գործընթացում, զարգացած ու բարեկեցիկ համայնք ունենալու հարցում: Ցանկանում եմ Ձեզ առողջություն, արդյունավետ աշխատանքային գործունեություն և հաջողություններ` համայնքների զարգացման ու հզորացման գործընթացում:...