Նորություններ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են հանրապետության մարզպետները: Խորհրդակցության սկզբին վարչապետը նախ մարզպետներին է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Արմեն Երիցյանին: Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ Արմեն Երիցյանի գործունեությունը կնպաստի նախարարության և մարզպետարանների միջև արդյունավետ համագործակցությանը՝...

Ավարտվեց շախմատի օլիմպիադայի տարածաշրջանային փուլը 02.12.2014
Նոյեմբերի վերջին ավարտվեց դպրոցականների շախմատի իններորդ օլիմպիադայի տարածաշրջանային փուլը, որին մասնակցող 89 թիմերում ընդգրկված էր 266 աշակերտ: Անհատական հանրագումարով առաջին տեղ են գրավել Հայկ Մարտիրոսյանը (Բյուրավան միջն. դ.), Գագիկ Ամիրջանյանը (Արարատ ք. ավագ դ.), Էդվարդ Իսրայելյանը (Այնթափ 2-րդ միջն. դ), Աննա Սարգսյանը (Ազատավանի միջն. դպրոց), Անահիտ Չանթոյանը (Արարատ գ. 2-րդ միջն. դպրոց), Մարիամ Հարությունյանը (Դարակերտի միջն. դպրոց):...

Հացի գովք Արտաշատի թիվ 5 մանկապարտեզում 01.12.2014
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի աշխատանքային գործունեության առանցքային ուղղություններից է մարզի մատաղ սերնդի հայեցի և ճիշտ դաստիարակությունը: Առաջնորդվելով իր կողմից որդեգրած վերոհիշյալ քաղաքականությամբ` մարզի ղեկավարը ներկա գտնվեց նոյեմբերի 28-ին Արտաշատի թիվ 5 մանկապարտեզում կազմակերպված միջոցառում-ցերեկույթին: Միջոցառումը, որին մասնակցում էին մանկապարտեզի ավագ խմբի սաները, նվիրված էր աշնան բարիքներից ամենասրբազանին` հայկական ավանդական հաց լավաշին:...

Ընդհանուր առմամբ հետազոտվել են....... 01.12.2014
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի աշխատանքային գործունեության գերակա ուղղություններից մեկն է առողջապահության ոլորտը: Շարունակելով առողջապահական միջոցառումներին խստագույնս հետևելու և մասնակցություն ցուցաբերելու ավանդույթը` մարզի ղեկավարը նոյեմբերի 28-ին մասնակցեց Արտաշատ քաղաքում կայացած հերթական բաց դռների օրվան: <<ԱՐԴԱ>> և <<ԱՔՄԱ>> կազմակերպությունների մասնակցությամբ իրականացվող առողջապահական այս ծրագրի շրջանակներում Արտաշատ...

Բաց դռների օր Արարատ քաղաքում 28.11.2014
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի անմիջական նախաձեռնությամբ բազմաթիվ անգամ մարզում կազմակերպվել է բաց դռների օր: Բնակիչներին սպասարկել են Երևանի, ԱՄՆ-ի տարբեր առողջապահական կենտրոնների առաջնակարգ մասնագետներ: Ուշադրության կենտրոնում պահելով մարզի հատկապես սոցիալապես անապահով խավին` մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը մշտապես նրանց համար հնարավորություն է ստեղծում` օգտվելու անվճար բուժսպասարկումից: Նոյեմբերի 28-ին Արարատ քաղաքի առողջապահական կենտրոնում <<Հայ-Ամերիկյան...

Ծրագրի հանրային քննարկում 26.11.2014
Նոյեմբերի 25-ին Արարատի մարզպետարանում` մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ղեկավարությամբ, կայացավ 2015թ. ոռոգման ցանցում ներդրումային ծրագրի քննարկում: Քննարկմանը ներկա էին Ջրային տնտեսության պետական կոմիտեի ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատար Ֆելիքս Մելիքյանը, 12 համայնքների ղեկավարներ, մարզի 6 ՋՕԸ-երի տնօրեններ, բնապահպաններ, սոցիոլոգներ` ԾԻԳ-ի գրասենյակից: Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, ողջունելով սկսված գործընթացն, ասաց, որ 2015 թ-ի ոռոգման տարեշրջանին հարկ է...


