Նորություններ

Արարատի մարզում 2 նոր նախակրթարան է բացվել 14.09.2020
Արարատի մարզում երկու նոր նախակրթարան է բացվել՝ Արարատ քաղաքային և Գետազատ գյուղական համայնքներում: Նախակրթարանների բացման արարողությանը մասնակցել են Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Նրանց առաջին կանգառը Արարատ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցն էր, որտեղ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում ստեղծված նախակրթարանը իր դռները բացել է 30 սաների առաջ: Այս նախակրթարանը գեղեցիկ ու գունագեղ սենյակներով,...
Տեղեկացում 14.09.2020
Սեպտեմբերի 16-ին, ժամը 16:00-ին, Սայաթ-Նովայի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Սեպտեմբերի 16-ին, ժամը 09:00-ին, Նարեկի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Սեպտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին, Նիզամիի համայնքապետարանում, տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Սեպտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին, Գինեվետի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Սեպտեմբերի 17-ին,...

Գազաֆիկացվել են Լանջազատի Եղիշե Չարենց և Ծովակալ Իսակով փողոցները 14.09.2020
Լանջազատում ավարտվել են համայնքի Եղիշե Չարենց և Ծովակալ Իսակով փողոցների գազաֆիկացման աշխատանքները: Աշխատանքներն իրականացվել են համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 8.076.000 ՀՀ դրամ, որից 50%-ը տրամադրել է ՀՀ կառավարությունը, 50 %-ը՝ համայնքը:

Անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձանց մասին 11.09.2020
ՀՀ-ում ապրում են մարդիկ, որոնք չունեն անձը հաստատող փաստաթուղթ կամ հայտնվել են քաղաքացիությունը կորցնելու վտանգի տակ: Նրանք այն երեխաներն են, որոնց ծնունդը չի գրանցվել տնային պայմաններում ծնվելու կամ ծնողների՝ անձը հաստատող փաստաթուղթ չունենալու պատճառով: Նրանք քաղաքացիություն չունեցող կամ խորհրդային անձնագրով անձինք են: Նրանք օտերարկրյա և ՀՀ քաղաքացիներ են, որոնց անձնագրերի վավերականության ժամկետները վաղուց լրացել են: Եթե ճանաչում եք թվարկված խմբերին պատկանող մարդկանց, օգնեք...

Գեղանիստում մեկնարկել են սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքները 11.09.2020
Արարատի մարզի Գեղանիստ համայնքում մեկնարկել են 13-րդ փողոցի ասֆալտապատման, ինչպես նաև ոռոգման համակարգի կառուցման աշխատանքները, որոնք իրականացվում են համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերով: Համայնքի 13-րդ փողոցը վերջին անգամ բարեկարգվել էր խորհրդային տարիներին: Ծրագիրն իրականացնող «Արհովշին» ընկերությունն այս պահին իրականացնում է հողային աշխատանքներ: Ընդհանուր կասֆալտապատվի 3029 քառակուսի մետր ճանապարհահատված:...

Օգոստոսին մարզում ծնվել է 149 երեխա 09.09.2020
Արարատի մարզի ծննդօգնության ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում 2020 թվականի օգոստոսին ծնվել է 149 երեխա, որից՝ 95 տղա, 54 աղջիկ: