Նորություններ

Վերանորոգվել է Արաքսավանի դպրոցի նախակրթարանն ու համակարգչային սենյակը 25.09.2020
Արաքսավան համայնքի միջնակարգ դպրոցն այժմ վերանորոգված և լուսավոր նախակրթարան ունի: Այն վերակառուցվել է ամերիկահայ ամուսիններ Թելմա և Արիս Խուդավերդյանների աջակցությամբ: Բարերար ամուսինների շնորհիվ վերանորոգվել է նաև 120 աշակերտ ունեցող դպրոցի համակարգչային սենյակը: Վերջիններս դպրոցին նվիրել են նաև 6 համակարգիչ և 1 տպիչ սարք: Խուդավերդյան ընտանիքը խոստացել է՝ կրթօջախի հետ համագործակցությունը շարունակական է լինելու:

«Արտաշատի» և «Վեդու» ԲԿ-ների տնօրենները պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով 24.09.2020
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և համակարգման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել՝ «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Հայկ Համբարձումյանը «Վեդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Արամայիս Գրիգորյանը

Լուսառատցի բարերարը բժշկական պարագաներ և սարքավորումներ է նվիրել մարզի ԲԿ-ներին 24.09.2020
Նիդերլանդներում բնակվող, ծնունդով Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչ Արմեն Հակոբյանը բժշկական պարագաներ և սարքավորումներ է նվիրել մարզի բուժհաստատություններին: Մարզպետ Գարիկ Սարգսյանը և մարզի չորս բժշկական կենտրոնների՝ Արտաշատի, Արարատի, Վեդու և Մասիսի տնօրենները, ինչպես նաև Արարատի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանը հանդիպել են Արմեն Հակոբյանի հետ և իրենց շնորհակալությունը հայտնել նվիրատվության համար: Արմեն Հակոբյանն էլ իր...

«Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Եղեգնավանի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության արդեն նախկին տնօրեն Մանվել Սոկրատի Զաքարյանը 2020 թվականի սեպտեմբերի 23-ից ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ հաշվի առնելով ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննված թիվ 26151220 քրեական գործով գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին 24.07.2020թ. որոշմամբ հաստատված Մանվել Սոկրատի Զաքարյանի կողմից կատարված...

Մարզպետը շրջայց է կատարել Այգեպատ, Այգեզարդ և Շահումյան համայնքներում 23.09.2020
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր շրջայց է կատարել Այգեպատ, Այգեզարդ և Շահումյան համայնքներում, ուր այս տարի սուբվենցիոն մի շարք ծրագրեր են իրականացվում: Այգեպատ համայնքում Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվում է դեպի միջնակարգ դպրոց տանող Մեսրոպ Մաշտոց փողոցի 395 մետր երկարությամբ ճանապարհահատվածը: Նախատեսվում է իրականացնել փողոցի ասֆալտապատում, ճանապարհին հարող մայթի, ջրահեռացման խողովակների և առուների կառուցում: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 31...
Տեղեկացում 23.09.2020
Սեպտեմբերի 24-ին, ժամը 14:30-ին, Հնաբերդի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու նիստ: Սեպտեմբերի 25-ին, ժամը 11:00-ին, Ուրցաձորի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու նիստ: Սեպտեմբերի 28-ին, ժամը 16:00-ին, Գինեվետի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու նիստ: Սեպտեմբերի 29-ին, ժամը 14:00-ին, Սիսավանի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու նիստ: