Նորություններ
Նարեկում իրականացվում են խմելու ջրագծի և արտաքին կոյուղագծի կառուցման աշխատանքներ 08.06.2020
Արարատի մարզի Նարեկ համայնքում՝ սուբվենցիոն ծրագրային հայտի շրջանակներում, արդեն սկսվել են խմելու ջրագծի և արտաքին կոյուղագծի կառուցման աշխատանքները:
«Մինադիս» ՍՊԸ-ն ցանկանում է Արարատի մարզում ներդրում կատարել 08.06.2020
Օրերս Արարատի մարզպետարանում հյուրընկալվել էին «Մինադիս» ՍՊԸ-ի ներկայացուցիչները, որոնք պատրաստվում են ներդրումային ծրագիր իրականացնել և Արարատի մարզում հիմնել մեկանգամյա օգտագործման բժշկական պարագաների արտադրամաս։ Նրանք Հայաստանում գործունեություն են ծավալում 2018 թվականից, զբաղվում են բժշկակական պարագաների ներմուծմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից։ Մարզպետարանում նրանց ընդունել են Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը և մարզպետարանի Զարգացման ծրագրերի,...
Մարզում կա կորոնավիրուսով հաստատված 1069 վարակակիր 08.06.2020
Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 1069 է, որոնցից 432-ը՝ առողջացած, 15-ը՝ մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 622 քաղաքացի:
Արարատի մարզի համայնքների ներկայացրած ևս 10 սուբվենցիոն ծրագրեր են հաստատվել 04.06.2020
Սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 2020 թվականի մայիսի 22-ին կայացած նիստի ընթացքում քննարկվել և հավանության են արժանացել Արարատի մարզի հետևյալ համայնքների ներկայացրած ծրագրային հայտերը. Վերին Արտաշատ համայնքի «Իսահակյան և մասնակի` Սունդուկյան, Թամանյան փողոցների ասֆալտապատման աշխատանքներ» Գետափնյա համայնքի «Կենտրոնական ճանապարհի մայթի կառուցում» Երասխ համայնքի «Րաֆֆու փողոցի ասֆալտապատում» և...
Լանջազատ համայնքում գազաֆիկացման աշխատանքների կատարման համար հայտարարվել է մրցույթ 04.06.2020
Սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը հավանության է արժանացրել Արարատի մարզի Լանջազատ համայնքի ներկայացրած սուբվենցիոն հայտը: Լանջազատ համայնքի Զ.Անդրանիկ, Ե.Չարենց և Ծ.Իսակով փողոցների գազաֆիկացման աշխատանքների կատարման համար հայտարարվել է մրցույթ: Հայտերի բացումը տեղի կունենա Արարատի մարզ, գյուղ Լանջազատ, Մ.Մաշտոցի փողոց թիվ 65 հասցեում, 2020թ. հունիսի 11-ին, ժամը 11:00-ին։
Այգեզարդ համայնքի զբոսայգու բարեկարգման աշխատանքների կատարման համար հայտարարվել է մրցույթ 04.06.2020
Սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը հավանության է արժանացրել Արարատի մարզի Այգեզարդ համայնքի ներկայացրած սուբվենցիոն հայտը: Այգեզարդ համայնքի զբոսայգու բարեկարգման աշխատանքների կատարման համար հայտարարվել է մրցույթ: Հայտերի բացումը տեղի կունենա Արարատի մարզ գ. Այգեզարդ, Իսահակյան փողոց թիվ 12 հասցեում, 2020թ.-ի հունիսի 11-ին, ժամը 14:30-ին։