Նորություններ

Հայտարարվել է էլեկտրոնային բաց մրցույթ 27.05.2020
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարում է էլեկտրոնային հրատապ բաց մրցույթ՝ ✅Հ-13 -Նորաբաց - Հ-14 ավտոճանապարհի 5,2 կմ հատվածի հիմնանորոգման, ✅Արարատի մարզի Գեղանիստ-Արբաթ միջհամայնքային ճանապարհի 1,127 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների կատարման համար: Հայտերի բացումը տեղի կունենա 2020թ. հունիսի 11-ին, ժամը 10-ին:

Արարատի մարզից ևս 12 սուբվենցիոն ծրագրային հայտ հավանության է արժանացել 27.05.2020
Սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը հավանության է արժանացրել Արարատի մարզի հետևյալ համայնքների ներկայացրած ծրագրային հայտերը. Մխչյան համայնքի «Ստեփանյան, Սայաթ-Նովա, Ալավերդյան, Օղբինցինների, Սունդուկյան և Շահումյան փողոցների ասֆալտապատում» և «Համայնքի մշակույթի տան կոնստրուկցիաների ուժեղացման աշխատանքեր» Նոր Կյանք համայնքի «Ոռոգման ցանցի կառուցում» Գետազատ համայնքի «Դվին ջրանցքից սնվող...

Մայիսի 30-ին կբացվի Արարատի մարզի գյուղմթերքի շուկան 27.05.2020
Մայիսի 30-ին կբացվի Արարատի մարզի գյուղմթերքի շուկան: Այդ օրվանից սկսած, գյուղացիները կարող են իրենց բերքը վաճառել շուկայում: Իսկ հունիսի սկզբին նախատեսված է շուկայի պաշտոնական բացման արարողությունը: Հիշեցնենք, որ նախորդ տարվա մայիսին «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» բիզնես համաժողովի ժամանակ գործարարի կողմից ներկայացվել էր մարզում գյուղմթերքի շուկա կառուցելու ծրագիր, որը մեկ տարվա ընթացքում կյանքի կոչվեց: Շուկայում գործելու են՝ ✅ բացօթյա և փակ տաղավարներ ✅...

Հաշվետվություն 25.05.2020
Ներկայացնում ենք տեղեկատվություն՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում մարզում անհատների և կազմակերպությունների կողմից արված նվիրատվությունների վերաբերյալ։ ՀՀ Արարատի մարզպետարանի համագործակցության և Հայկական Կարմիր խաչի ընկերության աջակցության արդյունքում Արտաշատի և Արարատի տարածաշրջաններում մայիս ամսվա սկզբին 763 միայնակ և անժառանգ տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց և առավել խոցելի ընտանիքների տրամադրվել է մեկ ամսվա համար նախատեսված սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթ՝ 18 կգ քաշով:...

Դեղձուտի մոդուլային դպրոցի կառուցման համար հայտարարվել է մրցույթ 25.05.2020
ՀՀ Արարատի մարզի Դեղձուտ համայնքում մոդուլային դպրոցի շենքի կառուցման աշխատանքների ձեռքբերման նպատակով հայտարարվել է բաց մրցույթ: Այն իրականացվելու է «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրով: Կրթական հաստատությունը նախատեսված է մինչև 100 երեխայի համար: Վերոնշյալ դպրոցի մոդելն ու էսքիզը հիմնված է անվտանգության, ներառականության, էներգախնայողության ժամանակակից չափանիշների վրա։ Մրցույթի վերաբերյալ այլ...

Մարզում կա կորոնավիրուսով հաստատված 602 վարակակիր 25.05.2020
Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 602 է, որոնցից 227-ը՝ առողջացած, 8-ը՝ մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 367 քաղաքացի: