Նորություններ

Մարզում կա կորոնավիրուսով հաստատված 360 վարակակիր 11.05.2020
Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 360 է, որոնցից 159-ը՝ առողջացած, 4-ը՝ մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 197 պացիենտ:

Հարգանքի տուրք՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ 09.05.2020
Այսօր Արարատի մարզկենտրոն Արտաշատում նշվել է Եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը։ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, Արտաշատի համայնքապետ Կարեն Բենիամինյանը, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի մասնակիցները, մարզպետարանի և համայնքապետարանի աշխատակիցները և Արտաշատի ՌԴ սահմանապահ ջոկատի ներկայացուցիչները ծաղկեպսակներ և ծաղիկներ են դրել Հաղթանակի հուշակոթողի դիմաց՝ շնորհավորելով մայիսյան...

Սիրելի հայրենակիցներ, շնորհավոր Եռատոն: Այսօր հայ ժողովուրդը տոնում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: Հայրենական մեծ պատերազմում իրենց խիզախությամբ ու հերոսությամբ աչքի ընկած հայազգի մարշալների ու հազարավոր այլ հայորդիների սխրանքները երբեք չեն մոռացվի: Նույն ոգով ու քաջությամբ տարիներ անց հայորդիների նոր սերունդը մասնակցեց Արցախյան ազատամարտին, որը պսակվեց փառապանծ հաղթանակով: Թեև...

Շինաշխատանքներում ներգրավվել ցանկացող անձանց տվյալների շտեմարան 07.05.2020
ՀՀ Արարատի մարզպետարանը հավաքագրում է այն անձանց տվյալները, ովքեր նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված չեն կարող մեկնել արտագնա աշխատանքի և չունեն աշխատանք: Աշխատանք գտնել ցանկացողներին կօգնենք մենք: Կարող եք լրացնել այս կարճ հայտը, որի շնորհիվ մարզպետարանը կստեղծի աշխատուժի բազա: Այն կփոխանցվի մարզում շինարարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին, որպեսզի վերջիններս իրենց ձեռնարկություններում ներգրավեն մարզի բնակիչներին: Հայտը...

Օգնություն՝ Կարմիր խաչից 07.05.2020
ՀՀ Արարատի մարզպետարանի հետ համագործակցությամբ և Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիայի աջակցությամբ՝ Արարատի մարզի Արտաշատ, Արարատ, Վեդի և Մասիս քաղաքներում 1512 միայնակ և անժառանգ տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց և առավել խոցելի ընտանիքներին տրամադրվում է մեկ ամսվա համար նախատեսված սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթ։ Փաթեթները շահառուներին են հասցնում կամավորները: Ի դեպ, փաթեթները կազմվել են՝ հիմնվելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրված մեկ մարդու...

Գարիկ Սարգսյանն ու Արսեն Թորոսյանն այցելել են Արտաշատի ԲԿ 05.05.2020
ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և փոխնախարար Արտյոմ Սմբատյանի հետ այցելել են Արտաշատի բժշկական կենտրոն՝ կրկին ծանոթանալու այստեղ բուժում ստացող կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված պացիենտների առողջական վիճակին, ինչպես նաև մատուցվող բժշկական ծառայությունների որակին։ Կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանը և COVID-19-ի կլինիկական աշխատանքների գծով համակարգող Լիլիթ Մուսեյանը հանգամանորեն ներկայացրել են այս պահին ԲԿ-ում հիվանդանոցային բուժում...