Նորություններ
Արարատի մարզի համայնքներում նախապատրաստվում են համապետական շաբաթօրյակին 13.04.2018
Ապրիլի 14-ին կայանալիք համապետական շաբաթօրյակին ընդառաջ Արարատի մարզի բոլոր համայնքներում իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ։ Այդ նպատակով համայնքապետարանների կողմից կազմվել են աշխատանքային պլաններ, աշխատանքներ են տարվել համայնքային բոլոր կառույցներին ու մասնավոր կազմակերպություններին շաբաթօրյակի աշխատանքների մեջ ընդգրկելու ուղղությամբ։ Ըստ աշխատանքային պլանի՝ գույքագրվել են համայնքներում առկա տեխնիկաները, որոնց միջոցով նույնպես իրականացվելու են աղբամաքրման ու...

Արարատի մարզում էր ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը 13.04.2018
Ապրիլի 13-ին Արարատի մարզպետարանում Առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը հանդիպել է Արարատի մարզի առողջության առաջնային օղակի պահպանման ներկայացուցիչների հետ: Լևոն Ալթունյանը ողջունել է ներկաներին և ավելացրել, որ հանդիպման նպատակը առողջության առաջնային օղակի վերաբերյալ բարեփոխումների փաթեթը նրանց ներկայացնելն է: Հանդիպման ընթացքում քննարկվել են բնակչության առողջության պահպանման գործում առաջնային օղակի մասնագետների պատրաստվածության բարելավման, աշխատավարձերի բարձրացման,...

Մասիս քաղաքի Գեղարվեստի դպրոցը՝ դեպի արվեստ տանող ճանապարհ 12.04.2018
1979․ հիմնադրված Մասիս քաղաքի Գեղարվեստի դպրոցում ամեն օրը տոն է։ Հաճախակի կազմակերպվող միջոցառումներն ու հանդիպումները, հյուրընկալություններն ու այցերը, ըստ տնօրեն Շուշան Վարդանյանի, դպրոցի առօրյայի անբաժան մասն են։ Մոտ 50 սան ունեցող այս կրթօջախում ուսուցանում են արվեստի ու արհեստի նրբությունները, երեխաներին տալիս գեղագիտական դաստիարակություն և ուղենշում դեպի գեղեցիկը տանող ճանապարը։ Դպրոցի սաները տարբեր տարիների ընթացքում մասնակցել են բազմաթիվ մրցույթների ու փառատոնների՝...

<<Հայկական ակնաբուժական նախագիծ>> (ՀԱՆ) բարեգործական հիմնադրամը նախատեսում է ապրիլ-հունիս ամիսներին Արարատի մարզում իրականացնել ակնաբուժական աշխատանքներ՝ ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր Բարեգործական կարգավորման հանձնաժողովի կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն։ Ծրագրի շրջանակներում հիմնադրամի կողմից նախատեսվում է իրականացնել՝ 1․ Ընդհանուր ակնային հետազոտություններ ամբողջ բնակչության համար 2․ Ակնային հետազոտություններ դիաբետով հիվանդների...

Ավարտին են մոտենում Արարատի Ս․ Ամենափրկիչ եկեղեցու շինարարական աշխատանքները 10.04.2018
Արարատ քաղաքի Ս․ Ամենափրկիչ եկեղեցու շինարարական աշխատանքներն այս պահին գտնվում են ավարտական փուլում։ 2011թ․ մեկնարկած աշխատանքներն ինտենսիվ շարունակություն են ստացել միայն 2014թ, իսկ 2015թ-ից կառուցման ֆինանսավորումն ամբողջովին հովանավորվել է ռուսաստաբնակ, ծնունդով արարատցի բարերար Արթուր Խաչատրյանի կողմից։ Ս․ Ամենափրկիչ եկեղեցու ճարտարապետն է Հրաչյա Գասպարյանը։ Աշխատանքները կավարտվեն այս տարվա աշնանը։

Վեդի համայնքում ընթանում են ոռոգման ջրագծի կառուցման աշխատանքներ 10.04.2018
Գարնան գյուղատնտեսական աշխատանքների շրջանակներում Արարատի մարզի մի շարք համայնքներում ընթանում են ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներ։ Այս պահին Վեդի համայնքում կառուցվում է ոռոգման ջրագիծ, որն իրականացվում է <<Արտաշատ>> ՋՕԸ-ի կողմից։ Ըստ <<Արտաշատ >> ՋՕԸ-ի՝ արդեն իսկ կառուցվել է նախատեսված 1050 մետր երկարությամբ ջրագծի կեսից ավելին։ Հավելենք, որ դեռևս մարտի վերջին Արարատի մարզպետարանում կայացած հանդիպման ժամանակ Ջրային...