Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մասիսի բժշկական կենտրոնի տնօրենը`   <<Տարվա մարզային բուժկազմակերպիչ>>

Մասիսի բժշկական կենտրոնի տնօրենը` <<Տարվա մարզային բուժկազմակերպիչ>> 09.04.2018

Օրերս Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացել է «Հայուհի 2018>> կանանց մեծարման երեկոն։ <<Համազգային վստահություն>> խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված երեկոյի ընթացքում պարգևատրվել են հայրենանվեր գործունեությամբ, եռանդով և տարբեր բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող կանայք։ <<Հայուհի 2018>> մրցանակաբաշխության <<Տարվա մարզային բուժկազմակերպիչ>> անվանակարգում հաղթող է ճանաչվել Մասիս քաղաքի բժշկական կենտրոնի...

Արտաշատի 1-ին դպրոցի թիմը՝ շախմատի հանրապետական օլիմպիադայի մարզային փուլի հաղթող

Արտաշատի 1-ին դպրոցի թիմը՝ շախմատի հանրապետական օլիմպիադայի մարզային փուլի հաղթող 07.04.2018

Արտաշատի թիվ 1 հիմնական դպրոցում կայացել է շախմատի հանրապետական 12-րդ օլիմպիադայի մարզային փուլը։ Ըստ Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության ներկայացուցիչ, օլիմպիադայի համակարգող Ալբերտ Պետրոսյանի՝ մարզային փուլին մասնակցել են տարածաշրջանային փուլում հաղթող ճանաչված 3 թիմեր՝ Արտաշատի թիվ 1 հիմնական, Փոքր Վեդի և Դարակերտի համայնքների միջնակարջ դպրոցների թիմերը։ Թիմերը բաղկացած են 4 անդամներից՝ 3 տղա և 1 աղջիկ։ Երկու փուլով ընթացող մրցումների արդյունքում առավել...

Ասմունքի հանրապետական փառատոնին արարատցի դպրոցականներն արժանացել են 4 խրախուսական մրցանակի

Ասմունքի հանրապետական փառատոնին արարատցի դպրոցականներն արժանացել են 4 խրախուսական մրցանակի 07.04.2018

<<Արցախյան ազատամարտ-30>> խորագիրը կրող ասմունքի հանրապետական 11-րդ մրցույթ-փառատոնն այս տարի ունեցել է 285 հազար մասնակից Հայաստանի Հանրապետությունից, Արցախից և Սփյուռքից։ Փառատոնի հանրապետական փուլն ամփոփվել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացած գալա համերգով։ Արարատցի դպրոցականները ասմունքի մրցույթ-փառատոնի շրջանակներում տարբեր տարիներին զբաղեցրել են մրցանակային տեղեր և արժանացել խրախուսական մրցանակների։ Այս տարի փառատոնի...

Շարունակվում են Արտաշատի բժշկական կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները

Շարունակվում են Արտաշատի բժշկական կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները 06.04.2018

Արարատի մարզպետի տեղակալ Հայրապետ Բաբայանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանը, Համաշխարհային բանկի առողջապահական թիմի ղեկավար Ադաննա Ճուկվուման, ՀՀ ԱՆ առողջապահական ԾԻԳ-ի ղեկավար Արայիկ Բաղրյանը եղել են Արտաշատի ԲԿ-ում, որտեղ ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ։ Համաշխարհային բանկի, ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և ՀՀ ԱՆ առողջապահական ԾԻԳ-ի պատվիրատվությամբ իրականացվող շրագրի շրջանակներում արդեն իսկ իրականացվել է վիրաբուժական,...

Տեղեկատվություն 2018 թվականի մարտ ամսին Արարատի մարզում գրանցված ծնունդների վերաբերյալ

Տեղեկատվություն 2018 թվականի մարտ ամսին Արարատի մարզում գրանցված ծնունդների վերաբերյալ 06.04.2018

Արարատի մարզի ծննդօգնություն իրականացնող հաստատություններում մարտ ամսին գրանցվել է 114 ծնունդ (115 երեխա, 1 զույգ)։ Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տեղեկատվության համաձայն՝ մարտին ծնված 115 երեխաներից 65_ը տղա է, 50_ը՝ աղջիկ։ Մասնավորապես, Արտաշատի ԲԿ_ում գրանցվել է 29 ծնունդ, Արարատի ԲԿ_ում՝ 18, Վեդու ծննդատանը լույս աշխարհ է եկել 39 երեխա,Մասիսի ԲԿ_ում՝ 29: 

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի շնորհավորական ուղերձը ապրիլի 7-ի կապակցությամբ

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի շնորհավորական ուղերձը ապրիլի 7-ի կապակցությամբ 06.04.2018

Սիրելի կանայք, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ։ Մեր հայրենիքը հնում և այժմ ուժեղ ու պաշտպանված է եղել ձեր նվիրումի շնորհիվ, դուք եք հանդիսանում նոր կյանքի սկիզբն ու ամուր պահում հայ ընտանիքի սյունը՝ ամենայն հպարտությամբ և նվիրումով իրականացնելով ի վերուստ ձեզ տրված առաքելությունը։ Կրկին շնորհավորելով ձեզ այս հրաշալի տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ քաջառողջություն, ամենայն բարիք, սեր և խաղաղություն ձեր ընտանիքներին։ Արամայիս Գրիգորյան...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-26 17:05:04