Նորություններ

Արարատի մարզում տոնել են Մայիսի 9-ը 10.05.2018
Մայիսի 9-ի՝ Հաղթանակի և խաղաղության օրվա կապակցությամբ Արարատի մարզի մի շարք համայնքներում կայացել են միջոցառումներ:

Հաղթանակի և խաղաղության տոնն Արտաշատում 09.05.2018
Այսօր Արտաշատ քաղաքում հանդիսավորությամբ նշվել է Հաղթանակի օրը: Տոնական օրվա կապակցությամբ միմյանց շնորհավորելու և հարգանքի տուրք մատուցելու էին եկել մարզային և քաղաքային իշխանությունների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, Արտաշատի կապի ուսումնական և Արտաշատի ՌԴ սահմանապահ զորամասերի ներկայացուցիչներ, Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններ,ԵԿՄ անդամներ, զինվորականներ, մարզպետարանի և քաղաքապետարանի ենթակա կազմակերպությունների աշխատակիցներ,...

<<Ջուրը թանկ է, ամեն կաթիլը թանկ է>> խորագրով միջոցառում Բուրաստան համայնքում 08.05.2018
Բուրաստան համայնքը <<Ուրբան >> կայուն զարգացման հիմնադրամի կողմից նախնական գնահատման արդյունքում ճանաչվել է լավագույններից մեկը և ընդգրկվել <<Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում>> ծրագրի գործընկեր 12 համայնքների ցանկում, քանզի վերոհիշյալ ծրագրին բուրաստանցիների կողմից մշտապես գրանցվել է մեծ ակտիվություն: Մայիսի 7-ին համայնքում կազմակերպվել էր <<Ջուրը կյանք է, ամեն կաթիլը թանկ է>> խորագրով միջոցառումը, որի ընթացքում համայնքի...

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Մայիսի 9-ի առթիվ 08.05.2018
Սիրելի հայրենակիցներ Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայիսի 9-ի` Հայրենական Մեծ պատերազմի և Շուշիի փառապանծ հաղթանակների տոնի կապակցությամբ: Բոլորիս համար կրկնակի խորհուրդ ունեցող այս հրաշալի օրը ևս մեկ անգամ հիշեցնում է հայ ժողովրդի հերոսական անցյալի, անկոտրում ոգու և անխախտ միասնականության մասին: Երկրորդ աշխարհամարտի հաղթական ավարտից և Շուշիի հերոսական գործողություններից հետո 2016թ. ապրիլին ևս հայ ժողովուրդն ի ցույց աշխարհի կրկին հաստատեց միասնական լինելու, խաղաղության ձեռք բերման...

Նախադպրոցականների սպորտլանդիայի մարզային փուլին կմասնակցի 9 թիմ 07.05.2018
Հունիս ամսին կկայանա <<Նախադպրոցական հաստատութունների միջև անցկացվող սպորտլանդիայի>> մարզայն փուլը, որին մասնակցելու ուղեգիր է նվաճել 9 թիմ: Մայիսի 5-ին կայացել են նաև նախադպրոցականների սպորտլանդիայի Արարատի տարածաշրջանի մրցումները, որի արդյունքում մարզային ուղեգիր են նվաճել Վանաշենի (1-ին տեղ), Արարատի թիվ 3 (2-րդ տեղ), Վեդու թիվ 2 (3-րդ տեղ) մանկապարտեզների թիմերը: Այսպիսով, հունիս ամսին կայանալիք Սպորտլանդիայի մարզային փուլին մասնակցելու իրավունք է ստացել երեքական թիմ...
Մարզի ընդհանուր տարածքը 2090կմ 2 է ( ՀՀ տարածքի 7 % -ը), բնակչության թիվը 258,2 հազ. է, որից 71,8% գյուղաբնակներ են, 28,2 %-ը` քաղաքաբնակներ: Մարզի մեջ ընդգրկված 95 համայնքից 4-ը քաղաքային է, 91-ը գյուղական: Հանրապետության համախառն ներքին արդյունքում մարզի մասնաբաժինը կազմում է 6,3%: Մարզի արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմում է հանրապետության ընդհանուրի 12,4 % -ը, գյուղատնտեսական համախառն արտադրանքը` 13,7 %-ը : Մարզի 2017-2025 զարգացման ռազմավարության 2 հիմնական...