Նորություններ

ՆՇՎԵՑ ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԶՈՐԱՎԱՐԻ ՏՈՆԸ 24.09.2016
Սեպտեմբերի 24-ին մարզի Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում խիստ հանդիսավորությամբ նշվեց հանուն քրիստոնեական հավատի նահատակված Սուրբ Գևորգ Զորավարի տոնը։ Այդ առիթով Սուրբ Էջմիածնից, պահպանելով անվտանգության կանոնները, ոստիկանական հատուկ ջոկատի ուղեկցությամբ, սրբի մասունքները առավոտյան բերել էին Մարմարաշենի համանուն եկեղեցի։ Տոնական օրվա կապակցությամբ մատուցվեց Սուրբ և Անմահ պատարագ, որին մասնակցում էին մարզպետի տեղակալներ Աշոտ Վարդանյանը, Հայրապետ Բաբայանը, Մարմարաշենի վերընտրված համայնքապետ...

Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներն Արարատի մարզում 22.09.2016
ՀՀ անկախության քսանհինգամյա տարեդարձին նվիրված միջոցառումները, որ սկսվել էին նախորդ օրը, շարունակվեցին սեպտեմբերի 21-ին։ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մինասյանը, Լեռնիկ Ալեքսանյանը, մարզպետարանի աշխատողները, Կապի ուսումնական գումարտակի զինվորները, ոստիկանական համակարգի աշխատողները, ԵԿՄ կամավորները՝ մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի գլխավորությամբ, տոնական օրն սկսեցին հանդիսավոր քայլերթով։ Նրանք այցելեցին Իսակով փողոցի պուրակում ապրիլյան պատերազմում զոհվածների հիշատակին վերջերս կառուցված...

Հանդիսավոր նիստ՝ նվիրված Անկախության օրվան 22.09.2016
Տոնական օրվա միջոցառումը շարունակվեց Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում։ Մարզի դպրոցների, մանկապարտեզների տնօրենները, ուսուցիչներն ու դաստիարակները համայնքապետները, ոստիկանական համակարգի աշխատողները, հողագործներն ու գործարարները ծափողջյուններով դիմավորեցին հյուրերին։ ՀՀ օրհներգից հետո մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը շնորհավորեց ներկաներին և տանտիրոջ հպարտությամբ ընդգծեց, որ քսնահինգամյա անկախ Հայաստանի Հանրապետության նվաճումների մեջ մեծ է նաև Արարատի մարզի...

Վասն հանրապետության Հայաստան աշխարհի 21.09.2016
Սեպտեմբերի 20-ին Արտաշատի Սուրբ Հովհաննես ավետարանիչ առաքյալ եկեղեցում քահանաներ Տեր Թաթուլ Գասպարյանը, Տեր Երվանդ Բաբայանը կատարեցին հանրապետական օրհնություն: Արարողությանը մասնակցում էին մարզպետարանի աշխատողները` մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի գլխավորությամբ : Հոգևոր այրերը օրհնության կարգը սկսեցին Տերունական միասնական աղոթքով, ապա նրանք Սբ խաչով, Սբ Ավետարանով խնդրեցին Աստծուց սրբագործել Հայոց աշխարհը, ամուր պահել մեր պետականությունը, անկախ հանրապետությունը, որն արդեն 25 տարեկան է:...

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈՒԲԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 20.09.2016
Սիրելի՜ հայրենակիցներ Սրտանց շնորհավորում եմ մեր հայրենիքի՝ Հայաստանի հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ։ Հաղթահարելով ճակատագրով իրեն բաժին ընկած բոլոր փորձություններն ու խոչընդոտները՝ հայ ժողովուրդը 25 տարի առաջ վերահաստատեց ազատ ապրելու, սեփական ճակատագիրը տնօրինելու,արարելու իր դարավոր ձգտումը։ Անկախության այս 25 տարիների ընթացքում մենք արձանագրել ենք բազում ձեռքբերումներ ու հաջողություններ՝ ունենալով նաև դժվարություններ ու ձախողումներ: Սիրելի՜ հայրենակիցներ,...

Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը այցելել է Արարատի գինու գործարան 19.09.2016
Արարատի մարզում շարունակվում են խաղողի մթերման աշխատանքները: Մթերման գործընթացը գտնվում են մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ամենօրյա հսկողության ներքո: Այսօր մարզպետ Ռ. Աբրահամյանը խաղողի մթերման աշխատանքներին հետևելու նպատակով այցելել է Արարատի գինու գործարան,որտեղ տեղի է ունեցել հանդիպում Արարատի տարածաշրջանի մի շարք համայնքների ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մթերման աշխատանքների կազմակերպական հարցեր,գործարանի տնօրենի և համայնքների ղեկավարների կողմից...