Նորություններ

<<Գարնիր ֆրանսիական ձևով>> ներկայացումը՝ Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոնի բեմում 29.07.2015
Հուլիսի 29-ին Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնում ներկայացվել է <<Գարնիր ֆրանսիական ձևով>> կոմեդիան: Ներկայացմանը ներկա են գտնվել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, կրթական հաստատությունների և թատերասեր հասարակության ներկայացուցիչներ: Ֆրանսիացի դրամատուրգ և թատերական ռեժիսոր Մարկ Կոմուլետտիի <<Գարնիր ֆրանսիական ձևով>> կ ամ <<Խաղում ենք համերաշխ ընտանիք>> պիեսի...

<<Հեքիաթային կիրճ>> է մեկնել երեխաների հերթական խումբը 27.07.2015
Հուլիսի 27-ին Արարատի մարզի երեք տարածաշրջանի սոցիալապես անապահով երեխաների հերթական խումբն է մեկնել Հանքավանի <<Հեքիաթային կիրճ>> ճամբար: 125 երեխաներին ճանապարհելու էին եկել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, մարզային գերատեսչությունների ներկայացուցիչներ: Ինչպես և նախորդ անգամ, երեխաների անվտանգ երթևեկությունը ապահովել են շտապօգնության և ...

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ 27.07.2015
Այգեպատ գյուղի 70-95 տարեկան 50 բնակիչներ ուխտագնացություն կատարեցին դեպի Գառնիի հեթանոսական տաճար և Սուրբ Գեղարդավանք: Միջոցառումը կազմակերպվել էր գյուղապետ Սերյոժա Պետրոսյանը: Այս անգամ ուխտավորները համայնքի կանայք էին, ովքեր գյուղի ստեղծման ու կայացման գործում ունեն անուրանալի ավանդ: Հավելենք, որ տարեցների նկատմամբ հոգատարությունն ու նրանց նկատմամբ համապատասխան ուշադրության ցուցաբերումը համարվում է Արարատի մարզպետարանի գործունեության առանցքային ուղղություններից մեկը,...

Արարատի մարզպետն ընդունել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղեկալ Սմբատ Լպուտյանին 24.07.2015
Հուլիսի 24-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանին: Հանդիպմանը ներկա են եղել Արտաշատի, Մասիսի և Արարատի քաղաքապետերը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, շախմատի մարզիչներ: Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ողջունել է շախմատի ֆեդերացիայի փոխնախագահին ու ներկաներին և կարևորել այս հանդիպումն ու քննարկվելիք հարցերը Արարատի մարզում շախմատի զարգացման ու...

Արարատի մարզի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի միջև ստորագրվել է հուշագիր 22.07.2015
Մայրաքաղաքի վարչական շրջանների և ՀՀ մարզերի միջև համագործակցության ծրագրի շրջանակում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պատվիրակությունը` ղեկավար Արտակ Ալեքսանյանի ղեկավարությամբ, այցելել է Արարատի մարզպետարան: Պատվիրակությանը ընդունել է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Երկկողմ համագործակցության, ինչպես նաև գործընկերային կապերն ընդլայնելու նպատակով կայացած հանդիպման ընթացքում Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը նախ ներկայացրել է քննարկվող հարցերի վերաբերյալ իրենց...

Հայտարարություն հաշտարարի որակավորման դասընթացի մասին 20.07.2015
ՀՀ արդարադատության նախարարությունը սկսում է 2015 թ. համար հաշտարարի որակավորման դասընթացները: Հաշտարարի որակավորման դասընթացների համար կարող Է դիմել 25 տարին լրացած գործունակ քաղաքացին, ով ստացել է բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթություն, չունի դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործության համար: Դիմորդը որակավորման դասընթացի համար ՀՀ արդարադատության նախարարություն (հասցե` ք. Երևան, Հալաբյան 41/ա) պետք է ներկայացնել` 1) դիմում, 2)...


