Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

                     Կիսանդրու բացում Արտաշատում

Կիսանդրու բացում Արտաշատում 01.04.2015

Ապրլիի 1-ին Արտաշատի Օհան Չուբարյանի անվան մարզային գրադարանում բացվել է անվանի թանգարանագետ-մատենագետ Օհան Չուբարյանի կիսանդրին: Կիսանդրու բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Արարատի մարզպետի տեղակալ  Իլյիչ Շադյանը, մարզպետարանի   կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը, Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ակադեմիկոսներ, հյուրեր: Միջոցառման սկզբում   կայացել է Օհան Չուբարյանի կիսանդրու բացումը,...

ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մասնակցեց Արարատի մարզխորհրդի նիստին

ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մասնակցեց Արարատի մարզխորհրդի նիստին 25.03.2015

Մարտի 24-ին Արարատի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ մարզխորհրդի 2015թ.-ի առաջին նիստը, որին մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչները, մարզի 95 համայնքների ղեկավարները, ավագանու անդամները և այլն: Մարզպետ Ռ. Աբրահամյանը ներկայացրեց մարզի 2014թ.-ի սոցիալ-տնտեսական իրավիճակը և 2015թ.-ի ընթացիկ գործունեությունը: Մարզպետն անդրադարձ կատարեց մարզի նախորդ տարվա...

Շախմատի կիսաեզրափակիչ մրցաշար

Շախմատի կիսաեզրափակիչ մրցաշար 25.03.2015

Մարտի 14-22-ը ՀՀ Շախմատի ակադեմիայում կայացավ Հայաստանի շախմատի պատանիների և աղջիկների կիսաեզրափակիչ մրցաշարը: Մրցաշարին մասնակցում էին 10-18 տարեկան շախմատիստները: Արարատի մարզի 18 շախմատիստներն ընդգրկված էին բոլոր տարիքային խմբերում: Խաղն ընթացավ շվեյցարական մրցակարգով: Մինչև 10 տարեկանների տարիքային խմբում լավագույն արդյունքի հասավ Այգեզարդի միջնակարգ դպրոցի աշակերտ Մելքոնյան Արշակը, որը 9 խաղից վաստակեց 6,5 միավոր` գրավելով մրցաշարի 7-րդ հորիզոնականը և դուրս եկավ եզրափակիչ փուլ: Պատանի...

Բնապահպանության նախարարն այցելել է Արարատի մարզ

Բնապահպանության նախարարն այցելել է Արարատի մարզ 24.03.2015

Մարտի 23-ին Արարատի մարզպետարանում կայացել է   աշխատանքային խորհրդակցություն, որը վարել են   ՀՀ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյան ը և Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Խորհրդակցությանը մասնակցել են Բնապահպանության նախարարության համապատասխան ենթակառուցվածքների ներկայացուցիչներ, մարզի   ՋՕԸ-երի   ու   տարբեր համայնքերի ղեկավարներ: ՀՀ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը և Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն իրենց խոսքում կարևորել են...

Աջակցություն հողագործին

Աջակցություն հողագործին 23.03.2015

ՀՀ կառավարության <<Գյուղատնտեսության աջակցություն>> ծրագրով շարունակվում   է գյուղացիներին ցուցաբերվող օգնությունը: Շուկայականից զգալի ցածր գներով այս տարի ևս Արարատի մարզի գյուղացիները կգնեն ազոտական, ֆոսֆորական, կալիումական պարարտանյութ, որոնք տալիս են գյուղացիներին համայնքապետերի վաղօրոք ներկայացրած հայտերի հիման վրա:   Մարզին հատկացվել է 3846 տ ազոտական (1 պարկը` 6000 դրամ), 191,8 ֆոսֆորական (1 պարկը` 7000 դրամ), 204,55 տ   կալիումական (1 պարկը` 7000...

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում 21.03.2015

Հանրապետության Նախագահն այցելել է մարզի Արտաշատ համայնքի վարչական տարածքում գտնվող « Գրինհաուզ » ընկերություն , որը հիմնադրվել է 2011 թվականին՝ ջերմոցային համալիր կառուցելու և բանջարաբոստանային կուլտուրաների արտադրություն կազմակերպելու նպատակով : Ընկերության հիմնական գործունեությունը թարմ ու վերամշակված պտուղբանջարեղենի արտահանումն է դեպի ԱՊՀ և եվրոպական երկրներ : Հանրապետության գյուղատնտեսության...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-23 17:35:32