Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

                        Մարզխորհրդի ընդլայնված նիստ

Մարզխորհրդի ընդլայնված նիստ 24.12.2014

  Հունվարի 23-ին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ղեկավարությամբ կայացավ Մարզխորհրդի այս տարվա վերջին նիստը` մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների, 97 համայնքապետների, ԶԼՄ-ների մասնակցությամբ: Հաշվետվությունն սկսվեց գյուղատնտեսության ասպարեզում ձեռքբերումների մասին զեկուցումով: Վաղ գարնանային ցրտահարություններն, ինչպես նաև սակավաջուր տարին, կարող էին խոչընդոտել հողագործին, եթե նրա կողքին չկանգնեին կառավարությունն ու մարզպետը: Հողագործին օգնելու նպատակով գյուղացիներին...

     Կայացավ <<Արձագանք>> մանկական ազգագրական խմբի հերթական    ելույթը

Կայացավ <<Արձագանք>> մանկական ազգագրական խմբի հերթական ելույթը 20.12.2014

  Դեկտեմբերի 19-ին Մասիս քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի դահլիճում կայացավ  <<Արձագանք>> մանկական ազգագրական խմբի հերթական ելույթը: Միջոցառմանը, որ կայացավ <<Արձագանք>> ՀԿ-ի  <<Օգնենք հաշմանդամ երեխաներին>> բարեգործական նախաձեռնության շրջանակներում, հրավիրված էին 50 հաշմանդամ երեխաներ, ինչպես նաև վիրավոր ազատամարտիկների երեխաներ Մասիսից և շրջակա համայնքներից: Միջոցառումն սկսվեց Մասիսի եկեղեցու հոգևոր հովիվ տեր Աշոտ քահանա Սաֆարյանի...

Կրթության գերազանցության  ազգային ծրագրի հանրային քննարկում

Կրթության գերազանցության ազգային ծրագրի հանրային քննարկում 19.12.2014

  Դեկտեմբերի 18-ին  Արտաշատ քաղաքի <<Նոր Արտաշատ>>  ռեստորանային համալիրում  տեղի ունեցան կրթության գերազանցության  ազգային ծրագրի հանրային լսումները` Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ  Հասմիկ Գասպարյանի, ոլորտի ներկայացուցիչների, մարզի Հկ-ների, համայնքապետների մասնակցությամբ: Բացելով միջոցառումը և ողջունելով ներկաներին` Հասմիկ Գասպարյանն ասաց, որ մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը մարզի...

             Նախընտրական խոստումն` իրողություն

Նախընտրական խոստումն` իրողություն 19.12.2014

  Դեկտեմբերի 18-ին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը, քաղաքապետ Գագիկ Մուրադյանը այցելեցին Արտաշատի  Իսակով փողոց: 400մ երկարությամբ դեպի թիվ 83 բնակելի շենք տանողճանապարհը քայքայված է, անձրևաջրերի ժամանակ` առանց այն էլ բարձր ընդերքային ջրերը վերոհիշյալ ճանապարհը և նրան հարող փողոցները դարձնում են անանցանելի: Նախագահական ընտրությունների ժամանակ տրված խոսոտումն արդեն իրողություն է դառնում:   ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն,...

Սարքավորումներ` Մասիսի առողջապահական կենտրոնին

Սարքավորումներ` Մասիսի առողջապահական կենտրոնին 19.12.2014

          Սարքավորումներ` Մասիսի առողջապահական կենտրոնին     Դեկտեմբերի 19-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և <<BirthLinek>> ՀԿ-ի տնօրեն Քեթի Մելորն այցելեցին Մասիս քաղաքի բժշկական կենտրոն: Հյուրերին դիմավորեցին մարզպետարանի առողջապահության և սոցապահովության վարչության պետ Ստեփան Խաչատրյանը, կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ղուկասյանը: Այցելության նպատակը հիվանդանոցին սարքավորումներով վերազինելն էր:  Բարեգործները...

Հանրահայտ կվարտետն` Արտաշատում

Հանրահայտ կվարտետն` Արտաշատում 18.12.2014

Դեկտեմբերի 16-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ` մարզ ժամանեց Կոմիտասի անվան կվարտետը: Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում նրանք հանդես եկան համերգով: Այն նվիրված  էր Կոմիտասի ծննդյան 145 ամյակին:   Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Նոնա Ոսկանյանը մարզի չորս տարածաշրջանի մտավորականներով լեփ-լեցուն դահլիճին ներկայացրեց Կոմիտասի կյանքը,  ուսումնառության տարիները, խոսեց նրա աստվածատուր տաղանդի մասին: Վաղ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-23 17:35:32