Նորություններ

Արարատի մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է մոտ 85-ի․ Գարիկ Սարգսյան 30.03.2020
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում ներկայացրել է մարզում տիրող իրավիճակն ու կոչով դիմել քաղաքացիներին։ Մարզպետն ասել է․ • Արարատի մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է մոտ 85-ի։ • Այս պահին մարզում ունենք մի քանի թեժ օջախներ։ Հիմնականում Մասիսի տարածաշրջանի մեր համայնքներն են՝ կապված բոլորին հայտնի արտադրամասի դեպքի հետ։ Արտադրամասը գտնվում է Երևանում, բայց մեծ թվով աշխատակիցներ ունի մեր մարզից՝ Մասիսի և Արտաշատի...

Ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ապրիլի 2-ից 30.03.2020
2020 թվականի ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ապրիլի 2-ից: Ապրիլ ամսվա կենսաթոշակների (նպաստների) կանխիկ վճարումն իրականացվելու է բացառապես շահառուների հաշվառման հասցեներում: Բոլոր այն դեպքերում, երբ կենսաթոշակի (նպաստի) կանխիկ վճարումը հնարավոր չի լինի իրականացնել՝ շահառուի՝ հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, վճարումը կկազմակերպվի քաղաքացու հաշվառման հասցեի փոստային բաժանմունքներում՝ ապրիլի 10-ից սկսած՝ պահպանելով համաճարակի պայմաններում անվտանգության բոլոր...

Վերջին մի քանի տարում Արարատի մարզպետարանի և ֆրանսիական «Լե Լաբողատուաղ Սեղվիե» դեղագործական ընկերության միջև հաստատվել է սերտ համագործակցություն։ Կապված նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) լայն տարածման հետ, ինչպես նաև կարևորելով վարակի դեմ ճիշտ պայքարը՝ ընկերության կողմից մարզպետարանին են նվիրաբերվել բժշկական դիմակներ, տարածքի և ձեռքերի ախտահանման միջոցներ, բժշկական ձեռնոցներ, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին։ Մարզպետարանի կողմից դրանք կբաժանվեն...

Մարզպետ Գարիկ Սարգսյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը 27.03.2020
Հանրային հեռուստաընկերության եթերում Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ներկայացրել է, թե ինչպիսի իրավիճակ է Արարատի մարզում՝ արտակարգ դրություն հայտարարելուց հետո։ Տեսանյութը՝ այստեղ :

Տեղաշարժման թերթիկները հասանելի են Հայմամուլի բոլոր կրպակներում: 26.03.2020
Հայմամուլի բոլոր կրպակներում հասանելի են տեղաշարժման թերթիկները: Դրանք տրամադրվելու են անվճար: Հիշեցնենք, որ պարետի ցուցումով մարտի 25-ից քաղաքացիները պետք է տանից դուրս գան հատուկ ձևաթղթով: Ձևաթղթի մեջ պետք է ներառված լինեն անձի անուն, ազգանուն, հայրանուն, ելքի ժամ, ելքի հասցե, այցելության վայրի հասցե և անվանում, այցելության նպատակ և վերադարձի ակնկալվող ժամ։ Քաղաքացին պետք է պարտադիր իր մոտ ունենա նաև անձնագիր կամ ID։ Ի դեպ, ձևաթուղթը կարող է լինել ոչ միայն տպած, այլև ՁԵՌԱԳԻՐ...

Ջրագիծ է անցկացվում, որտեղից ջուր կստանան մարզի մի քանի համայնքներ 26.03.2020
«Վեոլիա ջուր» ընկերության կողմից այս օրերին Արարատի մարզի Նոր Ուղի համայնքում կառուցված, բայց դեռևս չշահագործվող օրվա կարգավորիչ ջրամբարից /ՕԿՋ/ դեպի հարակից բնակավայրեր 250մմ տրամագծով պոլիէթիլենային ջրագիծ է անցկացվում։ Այստեղ մշտապես՝ հատկապես ամռանը, խմելու ջրի խիստ պակաս է զգացվում: Այստեղից ջուր կստանան Փոքր Վեդին ու Լուսառատը, իսկ Նոր Կյանքը՝ մասնակի: Նաև նախատեսվում է Տափերականի ներքին ցանցը, գործող վթարվածի փոխարեն, միացնել այս նոր կառուցվող գծին, ինչն անպայման...