Նորություններ

Ի գիտություն 20.03.2020
Պայմանավորված Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արտակարգ դրությամբ, ինչպես նաև նպատակ ունենալով խուսափել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիների կուտակումներից՝ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի ցուցումով Երևանի քաղաքապետարանը, ինչպես նաև բոլոր մարզպետարանները այսուհետ պետք է ապահովեն քաղաքացիների դիմումների, բողոքների և հարցումների ընդունումը միայն էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (www.e-request.am) միջոցով՝ պատասխանները տրամադրելով նույնպես էլեկտրոնային...

Ախտահանվում են էլեկտրագնացքներն ու կայարանները 19.03.2020
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ Երևան-Երասխ-Երևան ներհանրապետական ուղղությունը սպասարկող էլեկտրագնացքներում և կայարաններում ձեռնարկվում են ախտականխիչ միջոցառումներ. ✅Ուղևորների հետ աշխատող անձնակազմը՝ գանձապահ-տոմսավաճառներ, ուղեկցորդներ, կայարանների հերթապահներ, գնացքների մեքենավարներ ապահոված են բժշկական դիմակներով, ձեռնոցներով, հակաբակտերիալ նյութերով: ✅Կայարանների տարածքները սիստեմատիկ օդափոխվում են և ախտահանվում հատուկ...
Տեղեկացում 19.03.2020
Մարտի 19-ին, ժամը 15:30-ին, Վեդու համայնքապետարանի շենքում տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստը: *** Մարտի 23-ին, ժամը 11:00-ին, Քաղցրաշեն համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստը: *** Մարտի 23-ին, ժամը 14:30-ին, Նոր Խարբերդի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Մարտի 27-ին, ժամը 14:30-ին, Հնաբերդի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը:

ԿԳՄՍՆ-ն գործարկել է հեռավար կրթության ռեսուրսների համալիր էջ 19.03.2020
Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով առաջացած իրավիճակում հանրակրթական ուսումնական հաստատությունների կրթական գործընթացի շարունակականությունը հնարավորինս ապահովելու համար ԿԳՄՍՆ-ն գործարկել է հեռավար կրթության ռեսուրսների համալիր էջ՝ heravar.armedu.am : Հարթակում տեղադրված են մի շարք առցանց ռեսուրսներ և գործիքներ, որոնք առաջիկայում անընդհատ թարմացվելու են: Որպեսզի այս ժամանակահատվածում ձեր երեխան իր ժամանակն արդյունավետ անցկացնի, նա կ արող է վերոնշյալ էջում՝...

Կանխարգելիչ միջոցառումներ՝ Արտաշատում 19.03.2020
Կորոնավիրուսի (COVID-19) վարակի կանխարգելման միջոցառումների շրջանակներում Արտաշատ համայնքում իրականացվում են համապատասխան աշխատանքներ: Համայնքապետարանից տեղեկացնում են, որ համայնքի ղեկավարի որոշմամբ՝ ստեղծվել է արտակարգ իրավիճակներին արձագանքող մասնագիտական թիմ, իրականացվել են իրազեկման և կանխարգելիչ մի շարք գործողություններ: Արտաշատի փողոցներում կատարվող քլորաջրով մաքրման աշխատանքներին զուգահեռ՝ այսօրվանից ախտահանման աշխատանքներ են մեկնարկել նաև բազմաբնակարան շենքերի տարածքներում....

Հայտարարություն 19.03.2020
Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` Արարատի մարզպետարանը հավաքագրում է կամավորների՝ պարենային և ոչ պարենային ապրանքները տեսակավորելու, սոցիալապես խոցելի խմբերին բաժանելու համար: Մինչև 60 տարեկան հետաքրքրված անձինք կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 077864307՝ նշելով ձեր անունը, ազգանունն ու այլ մանրամասներ: Նշենք, որ քաղաքացիները նախապես անցնելու են բուժզննում, նրանց տրամադրվելու են բժշկական դիմակներ, ախտահանիչ նյութեր: