Նորություններ

Հոկտեմբերի վերջին կկայանա Արտաշատի բժշկականկենտրոնի բացումը 10.10.2018
ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգված Արտաշատի ԲԿ-ը կվերաբացվի սույն թվականի հոկտեմբերի վերջին։ Իրականացված աշխատանքներին տեղում ծանոթանալու համար այսօր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ու ու ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը եղել են կենտրոնում, շրջել բաժանմունքներում, ծաղիկներ նվիրել հիմնանորոգման աշխատանքների ավարտից հետո շահագործման հանձնված Մանկաբարձակամ բաժանմունքում ծնված երեխաների մայրերին։ Այցի ավարտին...
Տեղեկացում 09.10.2018
Սույն թվականի հոկտեմբերի 10-12-ը ընկած ժամանակահատվածում Արարատի մարզի մի շարք համայնքներում տեղի կունենան համայնքի ավագանու նիստեր․ Հոկտեմբերի 10-ին ժամը , 12:00-ին ՝ Բյուրավանի համայնքապետարանում Հոկտեմբերի 10-ին ժամը , 11:00-ին՝ Լուսառատի համայնքապետարանում Հոկտեմբերի 16-ին, ժամը 16:00-ին՝ Այգավանի համայնքապետարանում։

Բերքի լավագույնը՝ զինվորին 08.10.2018
Արտաշատի Ս. Հովհաննես Ավետարանիչ Առաքյալ եկեղեցին արդեն երրորդ տարին անընդմեջ միանում է <<Բերքի լավագույնը՝ զինվորին>> ծրագրին: Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական Փոխանորդ Տեր Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ և օրհնությամբ իրականացվող այս ծրագիրը կյանքի է կոչվում թեմի երիտասարդաց միության մասնակցությամբ՝ ընդգրկելով բազում հավատավոր մարդկանց: Ըստ Արտաշատի Ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանի՝ աստվածահաճո այս քայլին մեծ սիրով ու...

Ուսուցչի տոնն Արարատի մարզպետարանում 08.10.2018
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պատվոգրեր և շնորհակալագրեր է հանձնել մարզի հանրակրթական դպրոցների ուսուցիչներին։ Ողջունելով ներկաներին՝ մարզի ղեկավարը շնորհավորել է հրաշալի օրվա կապակցությամբ և ասել. _ Ցանկացած լավ մարդու, արժանի քաղաքացու և հիանալի մասնագետի հետևում ուսուցիչ է կանգնած, իր աշխատանքն ու իր աշակերտին սիրող ուսուցիչը։ Եվ քանի որ դուք ձեր մեծագույն լուման ունեք զարգացած երկիր կառուցելու, արժանավոր քաղաքացի կրթելու և հայրենասեր սերունդ...

Շրջայց Արտաշատի քաղաքային զբոսայգում 08.10.2018
Գարիկ Սարգսյանն այսօր այցելել է Արտաշատի քաղաքային զբոսայգում իրենց ժամանցն անցկացնող տարեցներին։ Արարատի մարզպետը դատարկաձեռն չէր գնացել. ժամանցը լիարժեք կազմակերպելու համար տարեցներին նվիրել է նարդի և շախմատ, զրուցել նրանց հետ։ Քանի որ եղանակի ցրտելուն զուգահեռ տարեցների՝ քաղաքային զբոսայգում հավաքվելը դառնում է անհնար, մարզի ղեկավարը տեղեկացրել է, որ հարցի շուրջ արդեն իսկ զրուցել է Արտաշատի քաղաքապետի հետ և որ Շառլ Ազնավուրի անունը կրող Արտաշատի քաղաքային մշակույթի և ժամանցի...
Վթարային ջրանջատում Արարատի մարզում հոկտեմբերի 8-10-ը 08.10.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 8-ին ժամը 22:00-ից մինչև հոկտեմբերի 10-ը ժամը 10։00-ն կդադարեցվի Արարատի մարզի՝ Վանաշեն և Արարատ գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ