Նորություններ

Փետրվարի 7-ին Արարատի մարզպետը հանդիպել է British Council Armenia-ի՝ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին։ Մարզի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ հյուրերը ներկայացրել են իրենց այցի նպատակն ու խոսել Արարատի մարզում նախատեսվող ծրագրերի մասին․ Բրիտանական խորհրդի կողմից փետրվարի 8-ին Արարատ քաղաքի 3-րդ դպրոցում, <<Փոփոխության սերունդ>> ծրագրի շրջանակներում, պաշտոնապես բացվելու է անգլերենի ուսուցման դասասենյակ։ Դասասենյակն արդեն իսկ...

Տեղեկատվություն 2018 թվականի հունվար ամսին Արարատի մարզում գրանցված ծնունդների վերաբերյալ 06.02.2018
Արարատի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տեղեկատվության համաձայն՝ 2018 թվականի հունվարին Արարատի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 159 երեխա , 94-ը՝ տղա, 66-ը՝ աղջիկ։ Մասնավորապես, Արարատի ԲԿ-ում հունվար ամսին գրանցվել է 22 ծնունդ, Վեդու ծննդատանը՝ 62, Արտաշատի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել 35 երեխա, Մասիսի ԲԿ-ում՝ 41։

Արարատի մարզի հինգ համայնքներում տեղադրվել են բակային սպորտի պարզ մարզասարքեր 06.02.2018
Կառավարության կողմից ընդունված ՀՀ-ում բակային սպորտի զարգացման 2018-2022 թթ․ ծրագրի իրագործման նպատակով Արարատի մարզի Մասիս, Վեդի, Արտաշատ և Արարատ քաղաքներում և Բերքանուշ գյուղական համայնքում տեղադրվել են բակային սպորտի պարզ մարզասարքեր ( տարբեր բարձրության պտտաձողեր, ճոճանակներ, զուգափայտեր, սահելու, մագլցման և ձգումների համակցված հարմարանքներ, սարքեր և այլն)։ Ծրագրի նախագիծը մշակել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը։ Նպատակը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային...
Հայտարարություն 06.02.2018
2018թ. մարտի 3-ին ժամը 11։00-ին Արարատի պետական քոլեջում կայնալու է ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից կազմակերպվող դպրոցականների օլիմպիադայի 1-ին փուլը։ Օլիմպիադան անցկացվելու է Մաթեմատիկա, Ֆիզիկա, Քիմիա, Ինֆորմատիկա, Կենսաբանություն, Աշխարհագրություն, Հայ ժողովրդի պատմություն, Հայոց լեզու և գրականություն, Ռուսաց լեզու, Անգլերեն, Ֆրանսերեն, Գերմաներեն հանրակրթական առարկաների և ստեղծագործական աշխատանքի գծով։ Հաղթողները մասնակցելու են մարտի 31-ին Երևանի պետական...

ՀՀ Արարատի մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանի և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանի գլխավորությամբ մարզպետարանում հրավիրված խորհրդակցության ընթացքում քննարկվել են համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի ընթացակարգերին վերաբերող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել են մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումների` ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության, Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության, Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պատասխանատու...

Մարտի 11-ին Արարատի մարզի մի շարք համայնքներում կայանալու են ՏԻՄ ընտրություններ 02.02.2018
Ըստ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած ցանկի` 2018թ. մարտի 11-ին Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերում կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների և Տավուշի մարզում` Ազատամուտ համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություններ: ԿԸՀ պաշտոնական կայքում տեղակայված են նաև ընտրությունների անցկացման տեղամասային կենտրոններն ու դրանց գտնվելու վայրերը: Այսպիսով` մարտի 11-ին Արարատի մարզի 9 համայնքում (Դարբնիկ, Խաչփար, Զորակ, Հայանիստ, Նիզամի, Նորամարգ,...